«Նախարարին հարցրեք, եթե Վիեննան հալվա էր, բա Դուշանբեն ի՞նչ էր, բոզբա՞շ». Արմեն Աշոտյան
![]() 451 Շաբաթ, 01 օգոստոսի, 2020 թ., 23:15 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «ՀՀ ԱԳ նախարարը հայտարարել է, որ Ադրբեջանը չէր համաձայնում Ապրիլյան պատերազմից հետո հայկական դիվանագիտական հաղթանակների շարքին դասվող Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններին։ Վստահ եմ, Զոհրաբ Մնացականյանը Նիկոլ Փաշինյանի երկու տարվա բանակցային ֆիասկոն քողարկելու համար ունակ է իրականությանը չհամապատասխանող քաղաքական հայտարարությունների։ Նորությունն այն էր, որ այդ հայտարարությունները կարող են այնքան մանիպուլյատիվ լինել, որ հարցականի տակ դնեն ԱԳ նախարարի համապատասխանությունը զբաղեցրած պաշտոնին։ Հիշեցնեմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները փաստացի ստիպել էին Ադրբեջանին ընդունել այդ օրակարգը, ինչի մասին են վկայում համանախագահների բազում հայտարարությունները 2016-ի ապրիլից մինչև իշխանազավթում։ Ավելին, թարմացրեք նախարարի հիշողությումը, որ Սանկտ Պետերբուրգում հանդիպումից հետո հայտարարություն ընդունվեց նախագահների մակարդակով, որում հաստատվում էր Վիեննայի պայմանավորվածությունների կատարմանը կողմնակցությունը: Բայց եթե Վիեննայում ոչ մի համաձայնություն ձեռք չի բերվել, ի՞նչ է հաստատել Ադրբեջանի նախագահը Սանկտ Պետերբուրգում։ Այլ հարց է, որ Ադրբեջանը կյանքի չէր կոչում այդ պայմանավորվածությունները, ու անգամ այդ դեպքում հայկական կողմին նվիրելով հսկայական բանակցային առավելություն։ Իսկ թե ինչպե՞ս Փաշինյանի թեթև ձեռքով այդ ամենը փոխարինվեց Դուշանբեով, հիշում ենք բոլորս։ Ի դեպ, ԱԳ նախարարը, փորձելով հեգնել Վիեննա-Սանկտ Պետերբուրգ բանակցային բովանդակության վրա, այն համեմատել է «հալվայի» հետ։ Նախարարին հարցրեք, եթե Վիեննան հալվա էր, բա Դուշանբեն ի՞նչ էր, բոզբա՞շ»։ |

«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
4409:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
357Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
355Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
352Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
232Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
309Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
269Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
258Երեկ, 10:45
