«Ո՛չ տեսաձայնագրությունը կա, ո՛չ էլ Օսիպյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը». Սերգեյ Կյուրեղյան
![]() 506 Կիրակի, 02 օգոստոսի, 2020 թ., 23:20 «Սասնա Ծռեր» խմբի անդամ Սերգեյ Կյուրեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2016-ի հուլիսի 17-ին մենք մտանք ՊՊԾ գունդ և մեր գնդում եղած 2 շաբաթվա ընթացքում ինչ արել ենք, արել ենք բացահայտ, առանց հանրությունից ինչ-որ բան թաքցնելու, և մենք չենք, որ խոչընդոտել ենք գնդում տիրող իրավիճակի լուսաբանումը, այլ Հայաստանում գործող, բայց ոչ Հայաստանի Հանրապետությունը, գունդը 360 աստիճան տեսանկարահանվել է՝ ֆիքսված, շարժական և օպտիկական խոշորացման հնարավորություն ունեցող տեսախցիկներով, Օսիպյանը մեր պահանջով բազմիցս զանգահարել և տեղեկացել է վիրավոր մարդկանց առողջության մասին և ասել է, որ բոլորը լավ են, և ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում, սակայն այն քրեական գործի մեջ, որով մենք մեղադրվում ենք, ո՛չ կա այդ երկու շաբաթվա տեսաձայնագրությունները և ո՛չ էլ Օսիպյանի հեռախոսազրույցների ձայնագրությունը, չկա, որովհետև այդ նյութերը ոչ միայն կապացուցեին, որ Տեփանոսյանի ու Մկրտչյանի սպանության հետ մենք կապ չունենք, դեռ մի բան էլ կապացուցեին, որ նրանց սպանել է Սերժ Սարգսյանի ռեժիմը, կապացուցեին, որ այն ապստամբությունը, որը մենք բարձրացրել ենք, դեռ մի բան էլ շատ մեղմ է եղել գործող սրիկա իշխանավորներին հեռացնելու համար»: |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
1601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
9800:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
7600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
120Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
151Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
126Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
200Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
194Երեկ, 23:08
