«Շնորհավորում եմ Մոնումենտից բաժին չունեցած նոր իշխանություններին». Ավետիք Իշխանյան
![]() 272 Երկուշաբթի, 03 օգոստոսի, 2020 թ., 13:25 «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ճանապարհ դեպի անապատ Երևանի կանաչապատումը սկսվել է 1940-ականների վերջերին։ Ծնողներս են պատմել, թե ինչպես իրենց ուսանող ժամանակ, համարյա ամեն օր մասնակցում էին ծառատունկի՝ Ծիծեռնակաբերդում, Մոնումենտում և այլուր։ Արդեն ես եմ հիշում, որ այդ նույն տարածքներում կառուցված էին ոռոգման համակարգեր և աշխատում էին հաստիքով անտառապահներ։ Ազատ, անկախ, «մենք ենք տերը մեր երկրի» Հայաստանում, նախ 90-ականներին անխնա ոչնչացվեցին շատ անտառապատ տարածքներ, Մոնումենտի անտառային տարածքը սեփականաշնորհվեց և դղյակապատվեց, Երևանի այգիները սրճարանա-ռեստորանապատվեցին։ Այսօր երբ անցնում ես Գետառի ձորով դեպի Նոր-Նորք, ձախ լանջը, որն առաջ ծածկված էր մրգատու ծառերով, փարթամ թթենիներով, այսօր դեղնաչորացած տարածք է, մեկընդմեջ ցցված չորացած հսկա թթենիներով։ Տխուր պատկեր է Ծիծեռնակաբերդում՝ մեռնող անտառ։ Քայքայվել են ոռոգման համակարգերը։ Այսօր էլ իմացա, որ վաճառքի են հանվել Նորքի այգիները։ Շնորհավորում եմ Մոնումենտից բաժին չունեցած նոր իշխանություններին, ամենայն հավանականությամբ, իրենք իրենց առանձնատների համար տարածք տրամադրելու նախաձեռնությանը։ Ի՞նչ փույթ, որ Երևանը կզրկվի ևս մեկ կանաչ տարածքից»: |

«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
6320:36
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
5420:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
9520:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
15819:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
11619:12
Ամերիկյան 6 ինքնաթիռ է վայէջք կատարել Պակիստանում (տեսանյութ)
15819:11
«Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ես պարբերաբար փոխել եմ իմ «կաշին» այս տարիներին». Տաթևիկ Հայրապետյան
13919:00
ԱՄՆ-ի պատվիրակությունը այսօր երեկոյան կժամանի Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար
17418:09
