«Հերթական խայտառակությունը. Նորքի այգիները վաճառքի են հանվել». Վահագն Վարագյան
![]() 338 Երկուշաբթի, 03 օգոստոսի, 2020 թ., 10:10 ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Վահագն Վարագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հերթական խայտառակությունը. Նորքի այգիները վաճառքի են հանվել Ողջ աշխարհում գլոբալ տաքացման դեմ պայքարում են անտառածածկ տարածքների ավելացմամբ, իսկ ի՞նչ են անում Հայաստանի վարչապետն ու Երևանի քաղաքապետը: Մայրաքաղաքում, փոխանակ անտառային շերտերը ու կանաչ գոտիներն ավելացնեն, օրը ցերեկով Մաշտոցի պուրակի առողջ ծառեր են հատում, որի հետևանքով վերանում է ոչ միայն կանաչ գոտին, այլև տարիներ շարունակ գործունեություն ծավալած պայքարիստների մի ողջ տեսակ, որը հիմա կամ պետական բարձր պաշտոնների է, կամ էլ կողքից դրանց սատարող արտահաստիքային ֆեյսբուքյան ստատուսագրի գործ է անում: Այս տարի Ծիծեռնակաբերդի բարձունքում մեկ հեկտարից ավել կանաչ գոտի վառվեց, որովհետև Երևանի խեղկատակ քաղաքապետը «մոռացել էր» խոտն ու ծառերը ամռան ամիսներին ջրել: Ձայն չկա: Այս տարի Հայաստանի անտառների 11.575 հեկտարը կերել են թրթուրները՝ Շրջակա միջավայրի նախարարության տոտալ անգործության հետևանքով, ձայն չկա: Եվ սա այն դեպքում, երբ վերջին 2 տարիների ընթացքում սովորական սպառողի համար փայտի մեկ խորանարդ մետրի գինը 12.000 դրամից դարձել է 30.000 դրամ: Այսինքն՝ կառավարության մատը մատին չտալու հետևանքով գյուղացին, որ գազով տաքանալու համար համապատասխան եկամուտներ չունի, դժվարություններ ունի նաև վառելափայտով տաքանալու հարցում: Բայց Նորքի այգիների հարցն այդ դեպքը չէ: Հավատացեք, Նորքի 2 հեկտար այգիների տարածքի վաճառքի դեպքում երևանցիները ստիպված են լինելու մոռանալ թթվածին շնչելու մասին»: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
4202:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
8601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
148Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
175Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
133Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
232Երեկ, 23:12
