«Առողջ ծառի կտրման թույլտվություն տված համայնքային ծառայողը պետք է պատասխանատվություն կրի». Գրիգոր Երիցյան
![]() 390 Երկուշաբթի, 03 օգոստոսի, 2020 թ., 17:15 Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մաշտոցի պուրակն ավելին է, քան՝ մեր բետոնապատ քաղաքի սրտում գտնվող սովորական այգի։ Մաշտոցի պուրակը քաղաքացիական պայքարի, խուժան իշխանությունների ամենաթողության ու բիզնեսի անձեռնմխելիության դեմ մեր հանրության հաղթանակի խորհրդանիշն է։ Պուրակում ցանկացած միջամտություն և առհասարակ խորհրդանիշների նկատմամբ որևէ ոտնձգություն առաջացնելու է հանրության արդարացի վրդովմունքը։ Այս տարածքում ցանկացած նախագիծ և միջամտություն պետք է համաձայնեցվի տարածքի սեփականատիրոջ՝ Երևանի հանրության հետ, որն իր եռամսյա պայքարով նվաճել է պուրակի վերաբերյալ որոշումների կայացմանը մասնակցելու իր իրավունքը։ Առողջ ծառի կտրման թույլտվություն տված համայնքային ծառայողը պետք է պատասխանատվություն կրի, իսկ տնտեսվարողը պետք է տուգանվի Երևանի ավագանու կողմից սահմանված Երևանում շինարարության իրականացման լրացուցիչ պայմանների կարգը անտեսելու, ինչպես նաև շինարարական աշխատանքները և շինհրապարակը սահմանված ձևին ու պայմաններին անհամապատասխան կազմակերպելու համար»: |

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
5721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
9521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
7721:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
9921:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
16421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
8321:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
13220:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
10820:35
