«Հայաստանում վարձկան շակալների մի բոլուկ կա, որ աշխատում է միմիայն ռոբիկի ու մնացած հանցագործների համար». Լիզա Ճաղարյան

Լրագրող Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նորություն չէ, որ Հայաստանում վարձկան շակալների մի բոլուկ կա, որ աշխատում է միմիայն ռոբիկի ու մնացած հանցագործների համար, դեղնախտ ընկած ռուսաստանաբնակ ինչ-ինչ շրջանակների համար, ու սրանք էլ էնքան են լկտիացել, որ Կրեմլի «պատվավոր» բոմժի կարգավիճակից հաբռգած՝ վարժ ռուսերենով հայրենասիրության դասեր են տալիս հայաստանցիներիս։ Նորություն չէ նաև, որ արդեն նույնքան «հայեցի ավանդույթ» է դարձել տեքստերից, նույնիսկ գեղարվեստական ստեղծագործությունից՝ ենթատեքստից կտրված հատվածներ հանելն ու կաղկանձելը։
Առավել նորություն չէ, որ «հայրենասերների» էս խաժամուժը կարծում է, թե լավ հայ լինել նշանակում է՝ առավոտն Արարատի ցավը տանելը, կեսօրին՝ հայկական խաշ-խաշլամայի ջանին մեռնելը, իրիկունն էլ՝ ձեռը դոշին դրած, մի ոտն առաջ, մյուսը՝ ետ, ճենճահոտ բաժակաճառ ասելը «միքանիհազարամյա հայրենիքի» մասին։
Դրա համար էլ էս լորձունքի տակ խեղդվում ենք։ Որովհետև «թավշյա» իշխանություններն զբաղված են էս նույն լորձունք արտադրողներին հաճոյանալու «հայրենանվեր առաքելությամբ», «մեկ քայլ առաջ, երկու քայլ հետ» անելով։ Իրենց կատարած ու կատարելիք քայլերի դատավոր են կարգել հեղափոխության միջոցով աղբանոց նետվածներին, ու իրենք էլ են խրվում ճահճի մեջ, առողջ դատողությունը չկորցնողներին էլ են հետները տանում։ Ինչո՞ւ։ Ես պատասխանը չգիտեմ։ Ազնիվ խոսք, չգիտեմ»:

«Հայաստանի կրթական համակարգի PISA չափումը միջազգային չափանիշի նկատմամբ շատ ցածր արդյունք է ցույց տալիս». Լիլիթ Գալստյան
8000:36
«Եվրոպայում գործարկվել է CO₂-ի որսման և պահեստավորման խոշոր համալիր». Լևոն Ազիզյան
8500:06
«Ծնողներ, շտապ փրկեք ձեր երեխաներին սրանցից»». Սևակ Հակոբյան (տեսանյութ)
111Երեկ, 22:42
«Այն, ինչ այսօր կատարվում է մեր երկրում, այլևս հնարավոր չէ քողարկել «բարեփոխումների» անվան տակ». Մհեր Մելքոնյան
94Երեկ, 22:30
«Հայրենիքը մարդկանց պետք է միայն անձնական շահի համար». Նաիրի Հոխիկյան
92Երեկ, 21:54
Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում գտնվող Ուկրաինայի գլխավոր հյուպատոսության մոտ ոստիկանական գործողություն է ընթանում
157Երեկ, 21:43
Նավթի համաշխարհային գները շարունակում են աճել (լուսանկար)
155Երեկ, 21:30
«Երևան թռչող ինքնաթիռ այլևս չի նշանակում դատարկ ինքնաթիռ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
98Երեկ, 21:12