ՊՆ պաշտոնատար անձանց փոփոխությունների բուռն ալիք է սպասվում. «Ժողովուրդ»
![]() 296 Երեքշաբթի, 04 օգոստոսի, 2020 թ., 08:50 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս օրերին ՀՀ պաշտպանության նախարարության ներսում հետաքրքիր վերադասավորումների շրջան է. պաշտոնատար անձանց փոփոխությունների բուռն ալիք է սպասվում, և այդ գործընթացն արդեն մեկնարկել է ու շարունակական է լինելու: Ավելին՝ մենք տեղեկացանք, որ այդ փոփոխությունները մեծամասամբ պայմանավորված են Պաշտպանության նախարարությունում վերակազմավորումների հետևանքով ստեղծված վարչություններով, որոնք պետք է նոր աշխատակիցներ ունենան: Եվ այժմ նախարարության ներսում ներքին քննարկումներ են, թե ինչ վերադասավորումների կարելի է սպասել: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության պետ Սերժ Առուշանյանին հեռացրել են աշխատանքից և նրա փոխարեն այդ պաշտոնին նշանակել են Ալիկ Ավետիսյանին, որը եղել է Պաշտպանության նախարարության բարեվարքության բաժնի պետը: Սակայն այսքանով ներքին գործընթացները չեն ավարտվելու, և առաջիկայում ականատես կլինենք նոր փոփոխությունների ու վերադասավորումների»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
