««Թավշյա» հեղափոխության խաբարովսկյան արձագանքները». Անդրանիկ Թևանյան
![]() 343 Չորեքշաբթի, 05 օգոստոսի, 2020 թ., 03:05 «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Թավշյա» հեղափոխության խաբարովսկյան արձագանքները, հայ սադրիչը և ռուս բլոգերը Ներդրված էր խաբարովսկյան հայ «քայլարածը» Երևանի՞ց, թե՞ ոչ, հայտնի չէ։ Բայց փոխարենը հայտնի է, որ «թավշյա» հեղափոխության դրսի փայատերերն իրենց հայաստանյան գործընկերներից ակնկալում են հեղափոխության արտահանում ԵԱՏՄ տարածք ու հատկապես Ռուսաստան։ Խաբարովսկում հայկական ազգանունով մարդու հեղափոխական ելույթը, ելույթի կառուցվածքը շատ նման էր քայլարածների կիրառած տեխնոլոգիաներին՝ հուզական ֆոն, պողոսական լսարանի վրա ազդելու ձևակերպումներ, ատելության խոսք, մեծ սուտ (հայ սադրիչը պնդում էր, որ իր տղան աշխարհի չեմպիոն է. նա այդպիսով փորձում էր համակրանք առաջացնել լսարանի մոտ ճիշտ այնպես, ինչպես քայլարածներն էին Աբաջյանի կեղծ պապիկի միջոցով ամբոխից էմոցիա փախցնում) և մերժման կոչ (տվյալ դեպքում մերժվում է Պուտինը)։ Ռուսաստանում հակապուտինական հեղափոխության և քաոսի հարցում շահագրգռված են տարբեր շրջանակներ, այդ թվում ու առաջին հերթին՝ Թուրքիան ու Ադրբեջանը։ Վերջիններիս տարածաշրջանային գրկախառնությանը խոչընդոտում են երկու գործոն՝ հայկական պետությունն՝ իր բանակով, ու Ռուսաստանն՝ իր ռազմաբազայի ներկայությամբ։ Հիմա այդ գործոնները նույն շրջանակները փորձում են թուլացնել կամ վերացնել։ Այնպես որ ... Ի դեպ, յուրօրինակ հակահայկական ու հակառուսական սադրանք էին նաև 2018–ի «թավշյա» օրերին ռուս բլոգեր ներկայացող Ալեքսեյ Ռոմանովի հաղորդումները, ուղիղ միացումները հեղափոխության օգտին։ Իր հաղորդումներում հեղափոխության լուսաբանողն այն միտքն էր անընդհատ հրամցնում, որ պետք է Ռուսաստանում էլ անել այնպես, ինչպես Հայաստանում։ Սույն անհայտ ծագման բլոգերը հետիշխանափոխական փուլում ողջունում էր Հայաստանում քաղաքական հետապնդումները և հույս հայտնում, որ նման բան մի օր էլ Ռուսաստանում կլինի։ Ռոմանովն այս օրերին Խաբարովսկում է հայտնվել՝ «դուխով» գրությամբ վերնաշապիկով։ Սա արդեն դավադրության տեսություն չէ։ Սա, ինչպես հայտնի ֆիլմում էր ասվում, բժշկական փաստ է։ Ասել ու կրկնում եմ՝ Հայաստանի ու Ռուսաստանի իշխանությունների միջև «դասակարգային» տարբերություն կա։ Այդ տարբերությունը խանգարում է հայ–ռուսական ռազմավարական հարաբերություններին։ Հետևաբար՝ այդ տարբերության հարցը պետք է լուծել Երևանում քաղաքական փոփոխությունների միջոցով։ Որքան երկար շարունակվի ՀՀ և ՌԴ իշխանությունների «դասակարգային» հակասությունը, այնքան դա ձեռնտու է Թուրքիային ու Ադրբեջանին։ Այնպես որ մենք դատապարտված ենք փոփոխության ու հաղթանակի»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
