«1921-ին Հայաստանի հանդեպ հանցագործություն է կատարվել». Ռուբեն Շուխյան
![]() 1180 Չորեքշաբթի, 05 օգոստոսի, 2020 թ., 04:10 Պատմաբան Ռուբեն Շուխյանը սոցկայքի իր էջում գրել է. «Նախիջևանի հարցն այլևս մեր երկրի համար կարևորագույն խնդիր է դառնում, և այն պետք է լուծել առաջին հերթին պաշտոնապես իրավական գնահատական տալով 1921-ի Մոսկվայի ռուս-թուրքական հանցավոր պայմանագրին և օրենսդրորեն ընդունել 1918-21թթ. Հայաստանի Անկախ Հանրապետության իրավահաջորդությունը, որի ժամանակ Նախիջևանը միջազգայնորեն ճանաչված էր որպես Հայաստանի անբաժան մաս: Նայեք քարտեզին՝ Նախիջևանի մարզը գտնվում է մեր երկրի հենց սրտում և մի ամբողջություն է կազմում Վայոց Ձորի, Սյունիքի և Արցախի հետ միասին: 1921-ին Հայաստանի հանդեպ կատարվել է հանցագործություն, որի մասին հիմա անհրաժեշտ է և պարտադիր է բարձրաձայնել, այլապես վտանգված է արդեն իսկ Հայաստանի անկախ պետություն լինելը: Օրեր առաջ թուրքական օկուպացիոն զինուժի մուտքը Նախիջևան և ցուցադրական շքերթը Նախիջևան քաղաքում՝ խոսուն փաստ է, որ Թուրքիան ամեն ինչ անելու է՝ 1921-ի Մոսկվայի ապօրինի հակահայկական պայմանագիրը ռուսական կողմի հետ վերահաստատելու համար: Այլևս ջայլամային քաղաքականությամբ հնարավոր չէ այս ամենը տանել դեպի անորոշության դաշտ. առկա են լրջագույն աշխարհաքաղաքական մարտահրավերներ, որոնց պետք է հրատապ արձագանքել, հնարավորինս կանխարգելել և մեր ազգային շահերին նպաստավոր լուծումներ տալ»: ![]() |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54

