«Որոշումը կայացվել է ոչ թե քաղաքաշինական նպատակներից ելնելով, այլ՝ ծառերի մասին հոգ տանելով»․ Ք. Վարդանյան
![]() 733 Երեքշաբթի, 04 օգոստոսի, 2020 թ., 14:55 «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի փոխտնօրեն Քրիստինա Վարդանյանն այսօրվա ասուլիսի ժամանակ մասնագիտական պարզաբանում ներկայացրեց Մաշտոցի պուրակում հատված ծառերի վերաբերյալ։ «Ծառերի արմատային համակարգը ունի սարսափելի կորուստներ, և ծառը չի կարող վերականգնվել, երբ որ նա ունի նման վնասումներ։ Ծառի բունը ունի կեղևի լուրջ վերքեր, որոնք նորից ինֆեկցիայի ներթափանցման ուղիներ են։ Բնի վրա կար ջրագոյություն, իսկ ծառի վրա հեղուկի հոսքի առկայությունը խոսում էր այն մասին, որ ծառը, միանշանակ, ենթակա է հատման։ Մենք չենք պահում այդ ծառերը, որովհետև դրանք դառնում են տարածքում գտնվող ծառերի ախտահարման պատճառ։ Եթե խոսում ենք սաղարթի մասին, ապա այն մի քանի անգամ ենթարկվել է խորը էտի։ Խորը էտը բնության համար աշխարհում ամենաանթույլատրելի տարբերակն է, որովհետև հանվում է տերևների ամբողջ մակերեսը, իսկ շաքարների սինթեզը տեղի է ունենում տերևներում, ծառը մնում է առանց սննդի, այսինքն՝ սթրես է տանում, և եթե ապրելու էր 50 տարի, ապա այս դեպքում կապրի 25 տարի»,- մանրամասնեց Քրիստինա Վարդանյանը՝ նշելով, որ ծառերի վրա եղել է բազմակի անգամ կիրառած դոփինգ։ «Սաղարթը բացարձակ չունի ոչ մի դեկորատիվ էֆեկտ․․․: Եթե դուք չեք լսում ծառի տառապանքի ձայնը, դա չի նշանակում, որ դա չկա։ Գիտական աշխատանքներ կան, որոնք փաստում են, որ ծառերն ունեն կոմունիկացիա, նրանք շփվում են իրար հետ, կիսվում են սննդարար նյութերով, ապահովում են իրար, զգուշացնում են միջատների գրոհի մասին և այլն։ Որոշումը կայացվել է ոչ թե քաղաքաշինական նպատակներից ելնելով, այլ առաջին հերթին ծառերի մասին հոգ տանելով»,- ընդգծեց Քրիստինա Վարդանյանը։ |

«Հուսանք՝ առջևում պուրակի ցախավելապատում չի սպասվում»․ Քրիստինա Վարդանյան
45120.10.2025, 17:18
«Մեծ կանաչ ծառ են հատել և արմատախիլ արել՝ հետքերը թաքցնելու համար». Էդուարդ Հայրումյան
39617.10.2025, 10:18
«Երևանի առնվազն մի հատվածն էկոլոգիական աղետի մեջ է»․ Մեսրոպ Առաքելյան
42611.10.2025, 11:24
«Պետք է հայտարարել, որ մարդիկ հնարավորության դեպքում տնից դուրս չգան ու պատուհաններ չբացեն»․ Վիկտոր Մնացականյան
51011.10.2025, 11:12
«Ավանի այգու էտը շարունակվում է․ այն կդառնա ցախավելների այգի»․ Էդուարդ Հայրումյան (տեսանյութ)
33308.10.2025, 14:18
«Նորաոճ ցախավելները Երևանին ոչինչ չեն տալու»․ Քրիստինա Վարդանյան
41506.10.2025, 11:54
«Ո՞նց ձեր ձեռքը գնաց՝ թեղիները «հնձեցիք»»․ Քրիստինա Վարդանյան
91617.09.2025, 17:36
«Շրջակայքը էլի մնաց փնթի և անխնամ»․ Քրիստինա Վարդանյան (տեսանյութ)
87613.09.2025, 15:00
