«Եկեղեցին վաղուց ընտրել է ինքնաոչնչացման ուղին»․ Հայկ Մարտիրոսյան
184
Այսօր, 13:24
Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Գարեգինը Ստեփան Ասատրյանի՝ նախկին Տեր Արամի կարգալուծումն անչափ ուշացրեց: Ու դրանով նպաստեց նրա օրակարգի է´լ առավել ուժեղացմանը: Ուշացրեց որովհետև վախենում էր քայլ անել Փաշինյանի մտերիմի և ամենայն հավանականությամբ ռեժիմից ուղղորդվողի դեմ: Իրեն բնորոշ վախ էր, իրեն բնորոշ տղամարդկային ու վճռկան մտածողության բացակայության վկայություն ու իր անգործության հերթական դրսևորում: Հիմա պարտավոր է բանադրել եկեղեղուց և նզովքի արժանացնել: Հերձվածողություն անելու, Սուրբ Խորանը պղծելու, ծիսական կարգին խանգարելու, փիլոն զավթելու, եկեղեցու կառույցը սասանելու, եկեղեցին խորհրդանշական առումով գրավելու համար: Բայց չի անում: Ու հավանաբար չի էլ անի: Ու որպես դասական վախկոտ, սեփական կեղտից տակը լցրած, հանձնվողական կոմֆորմիստ, բայց իր արքայության տարածքում և իր ուժեղ եղած ժամանակ դիկտատոր, իսկ հիմա խեղճացած մի ողորմելի արարած՝ կաթողիկոսը դա էլ չի անում հիմա: Կամ էլ կանի՝ ու դարձյալ շատ ուշացած: Երբ արածն ընդհանրապես այլևս որևէ իմաստ և որևէ ազդեցություն չի ունենա: Իր հաշվարկը, իր նման հազարավորների ողորմելի մտածողության համաձայն այն է՝ թե ինքը, որ ջրի տակ անցնի՝ խուլ ու համր ձևանա՝ այս փոթորիկը կանցնի: Թե ինքը կկարողանա խեղճ ու խղճուկ լռությամբ սպասել մինչև առավոտվա գալստյանը: Բայց եկել է գիշերը: Այս կաթողիկոսն առավոտ այլևս չի տեսնելու: Անհամբեր սպասում եմ այն օրվան, թե երբ են այս կաթողիկոսին, իհարկե իրենց սեփական ստոր օրակարգի հանուն, բայց տեսախցիկների առջև նվաստացված ու ստորացված հրապարակից հեռացնելու: Ու դա հենց այդպես է տեղի ունենալու: Պատվազրկումով: Հրապարակային: Բաքվում ցանկանում են տեսնել այդ տեսարանը: Ոչ թե որովհետև ատում են եկեղեցին ներսից տասնամյակներով քանդած այս սրիկային, այլ որովհետև ուզում են տեսանելի, շոշափելի պատկեր ստանալ հայ եկեղեցու ոչնչացման առերևույթ պահից: Ու Երևանում այդ տեսարանը Բաքվի համար անպայմանորեն ապահովելու են: Դա, իհարկե, ողբերգական գործընթացի անկյունաքարային հանգրվան կլինի, որով թշնամին կգրավի իմ եկեղեցին, բայց եթե եկեղեցին ինքնաոչնչացման ճանապարհով է գնում, չկա այդ եկեղեցու ժողովուրդն ու ամեն բան այսպես թե այնպես դատապարտված է կործանման՝ ուրեմն թող գոնե այդ գործընթացներին մասնակցած ու մասնակցող Գարեգինը իր կաշվի վրա զգա այն աղետը, որ նվաճողի հետ իր ողորմելի լռությամբ ու անգործությամբ համագործակցելով՝ հենց ինքը բերեց ոչ միայն անձամբ իր՝ այլև բոլորի գլխին: Եկեղեցի չկա: Ինչպես իր հոտը՝ եկեղեցին էլ վաղուց ընտրել է ինքնաոչնչացման ուղին: Ու այսօր հասել է իր վերջաբանին: Ճիշտ այնպես՝ ինչպես իր հոտը: Իսկ հոտն առանց եկեղեցու և եկեղեցին առանց հոտի՝ ոչինչ են: Եվ կլինի ոչինչ: Շուտով: Շատ շուտով»: