«ՌԴ-ՀՀ հարաբերություններն ավելի հասուն են դարձել, բայց տանգոյի համար 2 հոգի է պետք»․ Կոպիրկին
![]() 284 Ուրբաթ, 24 հոկտեմբերի, 2025 թ., 11:24 «Ռուսաստանը աջակցում է տարածաշրջանում իրական խաղաղության և բարգավաճման հանգեցնող ցանկացած քայլի»,- «Սպուտնիկ Արմենիա» ռադիոկայանի եթերում ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ անդրադառնալով Մոսկվայի դիրքորոշմանը՝ «Թրամփի ուղի» նախագծի վերաբերյալ: Նա հավելել է, որ ռուսական կողմը դեռևս որևէ կոնկրետ տեղեկատվություն չունի դրա իրականացման վերաբերյալ և որ հարցը քննարկվում է գործընկերների հետ բարձր մակարդակի երկխոսության ընթացքում: «ՌԴ-Հայաստան հարաբերություններն ավելի հասուն են դառնում, բայց դա չի նշանակում, որ որևէ տարաձայնություն չկա։ Հասունությունը վերաբերում է երկրների կենսական, տնտեսական, սոցիալական շահերին։ Դրա համար էլ քննարկումներ են ընթանում։ Դա նորմալ է: Գլխավորն այն է, որ պետք է շարժում լինի երկու կողմից: Հիմա սիրում են տանգոյի փոխաբերությունը: Տանգոյի համար երկուսն են անհրաժեշտ այս պարագայում: Դա հենց դրա մասին է։ Հայ-ռուսական երկխոսության կարևոր հարթակ է Եվրասիական տնտեսական միությունը, որը Երևանին իրական տնտեսական օգուտներ է բերում՝ ի տարբերություն ԵՄ-ին անդամակցելու մշուշոտ հեռանկարների։ ՀՀ իշխանությունները դեռևս հետաքրքրություն են ցուցաբերում ԵԱՏՄ–ի նկատմամբ, և Մոսկվան գնահատում է այս դիրքորոշումը ու միշտ պատրաստ է սերտ համագործակցության և աջակցության»,- ասել է դեսպանը։
|

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
