«Ես սա ո՞նց հասկանամ». Կարինե Հարությունյան
![]() 339 Չորեքշաբթի, 05 օգոստոսի, 2020 թ., 18:15 Լրագրող Կարինե Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես ուղղակի զարմանում եմ, որ բացարձակապես ոչ բանուկ հատվածում մարդուն կարող է ոստիկանը կանգնեցնել իջեցրած դիմակի համար, տուգանել՝ հաշվի չառնելով անգամ մարդու էդ պահի վիճակը, ու ինքը մեքենա նստելուց հետո իր դիմակն իջեցնել՝ իր գործն ավարտած համարելով, բայց նույն երկրորդ զանգվածում օրեր շարունակ տարբեր ժամերի առանց դիմակի, դիմակն իջեցրած, դիմակը մինչև քիթը մարդկանց, հեռախոսով խոսող մսավաճառին, որը խոսելուց հետո նույն ձեռքով՝ առանց ձեռնոցի միսը սառնարանից վերցնում-դնում է կշեռքին, մրգավաճառին, որն իր խանութում հանգիստ իր առևտուրն է անում՝ էլի առանց դիմակի, և վերջապես թաղապետարանի աշխատակցին, որի դիմակն էլ միայն որպես բերանի կապիչ է ծառայում իր աշխատասենյակում, ուր օրվա բոլոր ժամերին քաղաքացիների ելումուտ կա, ոչ մի ոստիկան չի տեսնում, արձանագրություն չի կազմում, չի հորդորում դիմակ դնել: Ես սա ո՞նց հասկանամ: Նախորդ գրառմանս հերոսից՝ հիշատակածս ոստիկանից, որը ներկայացավ Մոսինյան Սուրեն անունով, ձեն-ձուն կա՞, նրան որևէ մեկը տուգանե՞լ է, գուցե ոստիկանն արտոնյալ խավի՞ց է: Սա էլ՝ նախորդ գրառմանս հղումը»: |

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
5721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
9521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
7721:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
9921:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
16421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
8321:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
13220:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
10820:35
