Թուրքիայում ձերբակալել են կանանց նկատմամբ բռնությունների դեմ բողոքողներին
![]() 301 Հինգշաբթի, 06 օգոստոսի, 2020 թ., 18:35 Թուրքիայի կառավարության կողմից Ստամբուլյան կոնվենցիայից հնարավոր դուրս գալու մասին հայտարարություններից հետո երկրում պարբերաբար կանանց մասնակցությամբ բողոքի միջոցառումներ են տեղի ունենում, գրում է Ermenihaber-ը։ Ինչպես նախորդ մի քանի ակցիաների դեպքում, այնպես էլ նախօրեին Իզմիր քաղաքում տեղի ունեցած ակցիայի մասնակիցների մի մասը ձերբակալվել է։ Նշենք, որ «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին կոնվենցիա»-ն Ստամբուլյան կոնվենցիա է անվանվում, քանի որ ստորագրվել է Թուրքիայի Ստամբուլ քաղաքում 2011թ. մայիսի 11-ին: Եվրոխորհրդի անդամ երկրների նախաձեռնությամբ հռչակված այս կոնվենցիան առաջինը վավերացրել է Թուրքիան 2012թ. մարտի 12-ին: 2019թ. մարտի դրությամբ այն ստորագրել է Եվրոպայի խորհրդի անդամ 46 երկիր և Եվրոպական միությունը: Կոնվենցիան ուժի մեջ է մտել 2014-ի օգոստոսի 1-ից: Հայաստանը Ստամբուլյան կոնվենցիան չվավերացրած երկրների շարքում է: |

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
5721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
9521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
7721:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
9921:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
16421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
8321:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
13220:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
10820:35
