«Հենց սա է սարսափեցնում այսօրվա իշխանությանը». Արծվիկ Մինասյան
![]() 301 Ուրբաթ, 07 օգոստոսի, 2020 թ., 14:05 «Մեր համագործակցության նպատակն է կասեցնել և կանխել այն արատավոր ընթացքը, որտեղ երկիրը գնում է՝ իշխանությունների գործողությունների ընթացքում»,-այս մասին այսօր՝ օգոստոսի 7-ին, «Բարգավաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» և «Հայրենիք» կուսակցությունների համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը: «Մեր քննարկման օրակարգերում հարցեր կան՝ սկսած կրթական համակարգի օտարածին օրակարգերից, որ ներմուծվել են Հայաստան, ավարտած՝ սոցիալական մեկուսացումներով: Առնվազն մեկ-երկու չափանիշով ընդունելի չեն այն անձինք կամ քաղաքական ուժերը, որոնք ամեն գնով փորձում են Հայաստանը ենթարկեցնել օտարերկրյա տարբեր ծրագրերի փորձադաշտ դարձնելուն կամ փորձում են թշնամացնել ռազմավարական գործընկերների հետ: Դրանց հետ ճանապարհ չունենք գնալու, բայց ավելի լայն համախմբվածության, մեր երկրի քաղաքական, սոցիալական, տնտեսական, մշակութային օրակարգերն առաջ մղելու հիմնարար համաձայնություններ ունենք: Այնպես որ, չպետք է մտածել, որ երեքն ենք ու վերջ: Մենք ընդլայնվելու, մեծանալու ենք, և կարծում եմ՝ հենց սա է սարսափեցնում այսօրվա քաղաքական իշխանությանը»,- հայտարարեց Արծվիկ Մինասյանը: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
