«Գնացել է արձակուրդ, իսկ իր գլխավորած ոլորտում անդառնալի քաոս է». Աննա Կոստանյան
![]() 394 Շաբաթ, 08 օգոստոսի, 2020 թ., 02:15 ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Օգոստոս ամսին՝ նոր ուսումնական տարվան ընդառաջ, ամփոփում եմ ԿԳՄՍ նախարարության կոորդինացիայի տակ գտնվող մի շարք ոլորտների թերացումները, որոնք, ինչպես կառավարության ծրագրի կատարողականի ժամանակ էի հայտարարել ամբիոնից, կոլափսի եզրին են կանգնեցրել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտները։ 1. ՀՊՏՀ ռեկտորի նախկին (կամ ներկա, արդեն մարդ չի հասկանում) պաշտոնակատարի և բարձրագույն կրթության և գիտության ոլորտի պատասխանատու փոխնախարարի շուրջ ստեղծված իրավիճակը։ ՀՊՏՀ-ն շարունակում է չունենալ օրինական ռեկտոր, քանի որ ընտրությունները տեղի են ունեցել օրենքի բազմաթիվ և ակնհայտ խախտումներով, որի պատճառով Կառավարությունն իրավունք չունի հաստատելու ռեկտորի պաշտոնում ընտրված թեկնածուին։ Գործը քննվում է դատարանում, իսկ օդում շրջանառվող՝ հովանավորչության և ապօրինությունների վերաբերյալ կան տեղեկություններ, որ վարչապետի հանձնարարականով Կառավարության աշխատակազմում ծառայողական քննություն է սկսվել: 2. Գրեթե նույն իրավիճակը Երևանի պետական համալսարանում է, քանի որ հոգաբարձուների խորհրդի գործունեության ժամկետն ավարտվել է, իսկ նոր խորհուրդ չի ձևավրովել արդեն 5 ամիս է, հետևաբար համալսարանն այս պահին չունի նաև ռեկտորի օրինական պաշտոնակատար: Այսքանից հետո դատե'ք ինքներդ, թե որքանով է ԿԳՄՍ նախարարությունն արդարացրել իր պարտավորությունները»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
