«Նկատե՞լ եք՝ Ամուլսարի հարցում ինչ ցինիկ պահվածք է որդեգրել Փաշինյանի ռեժիմը». Միհրան Հակոբյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նկատե՞լ եք՝ Ամուլսարի հարցում ինչ ցինիկ պահվածք է որդեգրել Փաշինյանի ռեժիմը. տնեցիներից մինչև պաշտոնյաներ
կարմիր թելով հանրային գիտակցության մեջ միտք են ներդնում, թե «հաշվի առնելով ներկայիս կարգավիճակը», «հաշվի առնելով պաշտոնյա լինելու հանգամանքը» դիրքորոշում հայտնել չեն կարող: Սա ասում են մարդիկ, որ տարիներ շարունակ հստակ և ընդգծված դիրքորոշում են ունեցել՝ Ամուլսարը պետք է սար մնա: Իսկ այդ դեպքում կարո՞ղ ենք արձանագրել, որ ընդունում են՝ մինչև պաշտոնյա դառնալն ապուշ-ապուշ դուրս տվողներ են եղել, մինչև պաշտոնյա դառնալն անպատասխանատու բիոզանգված են եղել, որ բախտի բերմամբ զավթեցին իշխանությունն ու հիմա չգիտեն, թե ինչ պետք է անել այդ իշխանության հետ (չհաշված մաքսանենգությունն ու բյուջեն լափելը): Կամ արդյո՞ք պաշտոնը կարող է մարդու կարծիքը փոխել, եթե մարդն, իհարկե, մարդ է, այլ ոչ թե փողոցային դեգեներատ: Կներեք, բայց սրանք ֆունդամենտալ, եթե կուզեք՝ էքզիստենցիալ հարցեր են, առանց որի պատասխանների Հայաստանն ապագա ունենալ չի կարող: Ի՞նչ է փոխվել, որ սրանք բերանները սկոչով փաթաթած ման են գալիս ու դիրքորոշում չեն հայտնում՝ Ամուլսարի աշխարհագրությո՞ւնը, Ամուլսարի ՇՄԱ՞Գ-ը, իսկ միգուցե հանքի տերե՞րն են փոխվել: Ի՞նչն է փոխվել, որ առաջ կարծիք ունեին, հիմա՝ չունեն»:

«Դիլիջանում 1 միլիարդ դրամանոց ծրագիրը երկարաձգել են, սակայն սարքածն արդեն քանդվել է». Ոսկան Սարգսյան
7803:06
«Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ. նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը». Արտակ Զաքարյան
8002:12
«Տարբեր քաղաքական կերպարներից մի քանի հնարք թռցնելով՝ Նիկոլը փորձել է իր համար ստեղծել «բարի, ազնիվ ու սրտացավ» գործչի կերպար». Արմեն Հովասափյան
8801:00
Ալժիրը խզել է դիվանագիտական հարաբերությունները ԱՄԷ-ի հետ և փակել օդային տարածքը Էմիրությունների հետ
156Երեկ, 23:30
«Տիգրանաշենը պետք է մնա հայկական. այստեղով անցնում է գլխավոր ռազմավարական ճանապարհ». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
94Երեկ, 23:00
«Հայաստանը թևակոխել է իր ազգային տիեզերական կարողությունների զարգացման նոր փուլ». Նիկոլ Փաշինյան
103Երեկ, 20:12
«ԱՄԷ-ն կարող է դիտարկվել որպես Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների վայր». Պեսկով
190Երեկ, 18:36
«Միջազգային կառույցներին նամակներ ենք ուղարկել». Արա Այվազյան (տեսանյութ)
125Երեկ, 17:06