«1921-ի Մոսկվայի չարաբաստիկ պայմանագիրը 1925-ից հետո փաստացի գոյություն չի ունեցել». Ռուբեն Շուխյան
![]() 1150 Կիրակի, 09 օգոստոսի, 2020 թ., 02:05 Պատմաբան Ռուբեն Շուխյանը սոցկայքի իր էջում գրել է. «Իսկ գիտե՞ք, որ 1921-ի Մոսկվայի չարաբաստիկ պայմանագիրը 1925-ից հետո փաստացի ընդհանրապես արդեն գոյություն չի ունեցել: Ուրեմն այսպես. 1921-ի Մոսկվայի պայմանագիրը ստորագրվել է, ուշադրություն (!), չճանաչված Սովետական Ռուսաստանի բոլշևիկյան կառավարության (որի կազմի մեջ Հայաստանն ընդհանրապես չէր մտնում) և Թուրքիայի քեմալական շարժման (!), այլ ոչ թե պետության, միջև: Ըստ Արա Պապյանի՝ դա ընդամենը երկու խռովարար շարժումների միջև ժամանակին կնքված ԳՈՐԾԱՐՔ էր, ոչ ավելին: Անցնենք առաջ. ԽՍՀՄ-ը ստեղծվել է և Սովետական Հայաստանն էլ նրա կազմի մեջ է մտել միայն 1922-ի դեկտեմբերի 30-ին, իսկ Թուրքիայի հանրապետությունը հռչակվել է 1923-ի հոկտեմբերի 2-ին: Երկու ՆՈՐ պետությունների (ԽՍՀՄ և Թուրքիա) միջև ՆՈՐ (բնականաբար՝ չեղարկելով հինը, արդեն ոչ իրավական դարձած Մոսկվայինը) պաշտոնական պայմանագիր է կնքվել արդեն 1925-ի դեկտեմբերի 17-ին Փարիզում, այն ստորագրել են ԽՍՀՄ և Թուրքիայի արտգործնախարարներ Չիչերինը և Ռյուշտու բեյը: Դրանից հետո, 1945-ի մարտի 19-ին ԽՍՀՄ-ը պաշտոնապես չեղարկել (!)՝ դենոնսացիայի է ենթարկել 1925-ի դեկտեմբերի 17-ի սովետա-թուրքական միջպետական պայմանագիրը, որն այդ պահին միակ նման իրավական պայմանագիրն էր հանդիսանում: Այսպիսով, Մոսկվայի պայմանագիրը, բոլոր տեսանկյուններից ելնելով՝ փաստացի ընդհանրապես որպես այդպիսին գոյություն չունի 1925-ի դեկտեմբերից սկսած»: |

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
5721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
9521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
7721:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
9921:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
16421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
8321:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
13220:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
10820:35
