Երկուշաբթի, 20 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Վլադիմիր Գասպարյանի անունից պատրաստվում եմ հայց ներկայացնել դատարան». Տիգրան Աթանեսյան

«Վլադիմիր Գասպարյանի անունից պատրաստվում եմ հայց ներկայացնել դատարան». Տիգրան Աթանեսյան
423
Կիրակի, 09 օգոստոսի, 2020 թ., 14:30

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ ոստիկանության նախկին պետ, գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի անունից պատրաստվում եմ հայց ներկայացնել դատարան, կապված օտարերկրյա գործակալական ցանցի հիմնասյուն հանդիսացող «Ազատություն» ռադիոկայանի աշխատակիցների գործողությունների հետ: ՀՀ քաղաքացու սահմանադրական իրավունքները՝ բնակարանի անձեռնմխելիության, անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիության իրավունքները, պետք է պաշտպանված լինեն բոլորից, այդ թվում ապազգային, անհայրենիք ուժերի ոտնձգություններից»: