«Նորից գալիս եմ նրան, թե որքան սխալ որոշում էր Կրթության ազգային ինստիտուտի լուծարումը». Անահիտ Բախշյան
![]() 444 Երկուշաբթի, 10 օգոստոսի, 2020 թ., 09:50 Կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի անդամ Անահիտ Բախշյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Որքան էլ դժգոհենք պատմության չափորոշիչների թեմայով բուռն քննարկումներից, ինչ որ տեղ նույնիսկ էթիկայի սահմանները հատող որակումներից, բայց շատ կարևոր է, որ այդ «բուռն» քննարկումները կօգնեն ունենալ ավելի լավ չափորոշիչ, որի արդյունքում գրված դասագրքերը, հուսամ, կլինեն իսկապես այնքան հետաքրքիր, որ անխտիր մեր բոլոր աշակերտներն ամեն օր սիրով կկարդան դրանք։ Համենայնդեպս այսպիսի տպավորություն ստացա այս բուռն բանավեճի ավարտից, որի ժամանակ երբեմն իրար չէին լսում մեր հարգելի պատմաբանները։ Ոչինչ, հուսամ նրանց միջև սառույցը հալվեց և հանրությունը սպասելու է այն արդյունքին, որն արդեն միասին կներկայացնեն այս երկու խմբերը։ Առանց ակադեմիական թևի մասնակցության ոչ մի դասագիրք չի կարող լիարժեք լինել, առանց մանկավարժների հետ համագործակցության աշակերտների համար պիտանի դասագիրք չի գրվի։ Նրանք պետք է իրար հետ աշխատեն։ Այս զրույցներից որքան հասկացա, այս ամենի մեղավորն այն պայմանագիրն է, որով չափորոշիչները գրող հանձնախմբի անդամները պարտավորվել են չհրապարակել, նույնիսկ չքննարկել դրանք ակադեմիական շրջանակների հետ։ Անհասկանալին սա է։ Նորից գալիս եմ նրան, թե որքան սխալ որոշում էր Կրթության ազգային ինստիտուտի լուծարումը, որի կանոնադրական նպատակների բարեփոխման և խելացի մասնագետների ընտրության դեպքում այս խնդիրները կլուծվեին իրենց պատասխանատվությամբ և ԿԳՄՍ նախարարն ու հատկապես փոխնախարար տիկին Անդրեասյանը ստիպված չէին լինի օրեր ու ժամեր ծախսել չափորոշիչները պաշտպանելու վրա։ Նրանք այդ ժամանակը շատ ավելի կարևոր հարցեր լուծելուն կծառայեցնին, որոնք այսօր ծառացած են կրթության ոլորտի առաջ։ Իսկ ԿԱԻ-ին փոխարինող խոստացված «Ուղեղների կենտրոն»-ի վերաբերյալ որոշումը կառավարության որոշմանն է սպասում»։ |

«Դատարկվելու են գյուղերը, որը բերելու է դեմոգրաֆիկ աղետի». Արամ Մանուկյան
220Երեկ, 22:12
«Գլխավոր նպատակը՝ կրթական համակարգը մինչև վերջ ոչնչացնելն է»․ Մարգարիտ Եսայան
244Երեկ, 15:30
«Երևանի թիվ 143 մանկապարտեզի տնօրենին ձերբակալել են». Սյուզի Բադոյան
287Երեկ, 13:12
«Հայաստանի գյուղերում բնակչությունը պահելու համար պետք է առաջին հերթին ստեղծել լավ դպրոց». Թաթուլ Հակոբյան
332Երեկ, 01:24
«Որ մարզում քանի դպրոց է նախատեսում փակել օկուպացիոն վարչակարգը». Կարեն Վրթանեսյան (լուսանկար)
47322.02.2026, 19:54
Հանրությունը հերքում է ԿԳՄՍՆ-ի «հերքումը». «Փաստ»
49421.02.2026, 09:24
ԿԳՄՍՆ-ն հերքում է սեպտեմբերից 231 դպրոց փակելու մասին լուրերը
59820.02.2026, 14:06
«231 դպրոց կփակվի այս տարի մարզերում». Սյուզի Բադոյան
51420.02.2026, 13:40
