«Համալսարանական «իշխանություն-ընդդիմություն» կոալիցիան անհանգիստ է»․ Կարեն Հեքիմյան

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ԵՊՀ-ում ալեկոծվում են:
Այս տարի լրանում է ԵՊՀ-ի այսրոպեական ռեկտոր Հ.Հ-ի պաշտոնավարման ժամկետը: Այդ իսկ պատճառով, այսրոպեականն ու վերջինիս շրջապատն անհանգիստ են: Անհանգստությունն այն աստիճանի է հասել, որ վերջիններս ԵՊՀ-ի ռեկտորի պաշտոնին հավակնող հորինված կերպարներ են ստեղծում և անհաշտ պայքար ծավալում ենթադրյալ ռեկտորացուների դեմ: Սա արդեն ախտորոշում է:
Իսկ ամենահետաքրքիրն այն է, թե ովքեր են «ալեկոծման» կամպանիայի մասնակիցները: Հիմնականում՝ ԵՊՀ-ում ծվարած հասարակությանը հայտնի և անհայտ գործիչները: Նրանց կազմում են գրագողերը, բանկից գումար ստացող և կեղծ սնանկություն կազմակերպողները, ժամանակին գիտությունների դոկտորի կոչում չունեցող, սակայն պրոֆեսորի աստիճան ունեցողները, գիտությունների դոկտորի կոչում խնդրահարույց պայմաններում և ժամկետներում ստացած պրոֆեսորները, հզոր ընդդիմադիր քաղաքական գործիչները, անդեմ բարձրաստիճան համալսարանականները, սովորական բանսարկուները: Ի դեպ, թվարկածս անձանցից մեծ մասն առավոտյան օրվա իշխանության, երեկոյան՝ ընդդիմության կողմնակիցն է: Ընդ որում, այդ անձանց մեջ կան ընդդիմության տարբեր թևերի վառ ներկայացուցիչներ:
Եվ այժմ նրանք բոլորը միավորվել են հանուն մեկ «սուրբ» նպատակի՝ երկարացնել ՔՊ-ական ռեկտորի հետագա պաշտոնավարումը:
Այնուամենայնիվ, համալսարանական «իշխանություն-ընդդիմություն» կոալիցիան անհանգիստ է: Դա է վերջինիս «ալեկոծության» պատճառը: Նրանք զգում են, որ շատ շուտով ԵՊՀ կայցելի պայմանական նավաստի Ժելեզնյակը և կհայտարարի՝ караул устал»:

«Ազգային կրթությունը ՀՀ գոյության, ինքնիշխանության և ապագայի միակ վստահելի երաշխիքն է»․ Մհեր Մելքոնյան
60606.11.2026, 15:24
«Ուսուցչի հեղինակությունը խաթարելով՝ չենք կարող կառուցել անվտագ դպրոց». Սուսաննա Նազարյան
72504.11.2026, 23:48
Ծնողները դեմ են ծեծող դաստիարակի հեռացմանը. «Հրապարակ»
75803.11.2026, 09:00
«Դե արի ու երեխա կրթիր, երբ երկրիդ ճակատագիրը որոշողները գյադայական մակարդակի թատրոն են ներկայացնում». Կարին Տոնոյան
97630.10.2026, 14:30
«Անդրանիկ Օզանյանի նկարը չի ապամոնտաժվել․ տեղափոխվել է անվտանգության նկատառումներից ելնելով»․ Արտենիի միջնակարգ դպրոց
111726.10.2026, 11:00
«Սա է նիկոլի ու ժաննայի «կրթության» հայեցակարգը»․ Արամ Գևորգյան
122124.10.2026, 14:48
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը՝ ուսանողական վիզաների մասին
130823.10.2026, 00:36
«Հասկանում եմ՝ ինչու բոլոր երկրներում սկսվել է դասավանդողների դեֆիցիտ». Իզաբելլա Աբգարյան
141420.10.2026, 22:48