«Անկախ Սևրի պայմանագրի վավերացված լինել-չլինելուց՝ այն կատարման համար պարտադիր փաստաթուղթ է». Արա Պապյան
![]() 470 Երկուշաբթի, 10 օգոստոսի, 2020 թ., 12:50 «Մոդուս Վիվենդի» հետազոտական կենտրոնի ղեկավար, դիվանագետ Արա Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կրկին Սևրի պայմանագրի վավերացված չլինելու մասին: Այն, որ Սևրի պայմանագիրը վավերացված չէ, փաստ է: Դա սովետական քարոզչության ամենահնչեցված մտքերից է: Այս ասելով ուղղակի կամ անուղղակի այն միտքն էր հաղորդվում, որ Սևրի պայմանագիրը չունի իրավական ուժ: Այդուհանդերձ, փորձ չէր արվում բացատրել հետևյալը. եթե Սևրի պայմանագիրն իրավական ուժ չունի, ապա ինչպե՞ս է ստացվել, որ մինչև Լոզանի պայմանագրի ուժի մեջ մտնելը Միջին Արևելքում Օսմանյան կայսրության որոշ տարածքների նկատմամբ (ներկայիս հետևյալ պետությունների տարածքները՝ Սիրիա, Լիբանան, Հորդանան, Իսրայել, Պաղեստինի իշխանություններ) օսմանյան տիտղոսը համարվել է առ ոչինչ ու դրանց տրվել է ենթամանդատային տարածքների կարգավիճակ: Հիշեցնեմ, որ, ըստ Ազգերի լիգայի կանոնակարգի (հոդված #22), միայն Օսմանյան կայսրության նախկին տարածքների վրա կարող էին հաստատվել А կարգի մանդատներ: Այսինքն՝ ո՞րն է վերոնշյալ պետությունների ներկայիս գոյության իրավական հիմքը: Թե նման հիմքեր չե՞ն եղել ու չկա՞ն: Պատասխանը շատ պարզ է՝ անկախ Սևրի պայմանագրի վավերացված լինել-չլինելուց՝ այն կատարման համար պարտադիր փաստաթուղթ է, քանի որ պայմանավորվող կողմերը տվել են իրենց համաձայնությունն ստանձնել պայմանագրով նախատեսված պարտավորությունները: Այս դրույթն ամրագրված է Պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի կանվենցիայի # 2 (f) հոդվածում: Article 2, (f) «Contracting State» means a State which has consented to be bound by the treaty, whether or not the treaty has entered into force. Հոդված 2(f) «Պայմանավորվող երկիր» նշանակում է երկիր, որը տվել է իր համաձայնությունը ստանձնել պայմանագրի պատրավորությունները, անկախ այն հանգամանքից պայմանագիրը մտել է ուժի մեջ, թե՞ ոչ: Հիշեցնեմ, որ Սևրի պայմանագիրն ստորգրվել է Բարձր պայմանավորվող կողմերի (HIGH CONTRACTING PARTIES) միջև: Այս ասելով հանդերձ՝ մեկ անգամ ևս հիշեցնեմ, որ Հայաստանի Հանրապետության տարածքային իրավունքները խարսխվում են ոչ թե Սևրի պայմանագրի, այլ Վիլսոնի իրավարար վճռի վրա»: |

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
5721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
9521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
7721:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
9921:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
16421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
8321:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
13220:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
10820:35
