«Նախորդ իշխանության գործելաոճը միշտ բնութագրել եմ ոհմակային»․ Դավիթ Սանասարյան
![]() 351 Երկուշաբթի, 10 օգոստոսի, 2020 թ., 16:40 «Ես առհասարակ նորակոչիկ քաղաքական գործիչներին խորհուրդ կտամ քաղաքականության մեջ սկզբունքը պահել։ Եթե քաղաքական գործիչը հայտարարում է, որ այս մարդիկ կոռուպցիոներ են, կաշառք են վերցրել և այլն, հետո ասում են, որ կհամագործակցեն նրանց հետ, կարծում եմ, որ տվյալ մարդն իր քաղաքական ուժով խնդիր ունի ժողովրդի հետ»,- այս մասին այսօր լրագրողի հետ զրույցում հայտարարեց Դավիթ Սանասարյանը։ Անդրադառնալով Սերժ Սարգսյանի ակտիվացմանը՝ Սանասարյանը համոզմունք հայտնեց, որ նախորդ իշխանությունը ռևանշի է գնում։ «Ես իրենց գործելաոճը միշտ բնութագրել եմ ոհմակային։ Ի՞նչ են անում, տեսնում են, որ խնդիր գոյություն ունի պետության մեջ, կա համաճարակային մի իրավիճակ, որը ցանկացածին կարող է սպառնալ և կապ չունի, թե որ ուժից է, այդ պահին օգտվելով վիճակից՝ կեղծ լուրեր են տարածում ու փորձում են մարդկանց մեջ հիասթափություն առաջացնել»,-նշեց Դավիթ Սանասարյանը։ «Իշխանությունն այնպես պիտի գործի, որ այս բամբասանքները քարոզչության միջոցների օգտագործումը որևէ նշանակություն չունենա»,- նկատեց Սանասարյանը։ «Պարզ է, որ նախորդ հանցագործ ռեժիմը, որին ժողովուրդը մերժել է, փորձում է վերադառնալ»,- հավելեց նա։ |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
