«Չէի պատկերացնում, որ այսքան վախկոտ է Վովա Գասպարյանը». Վարդգես Գասպարի
![]() 423 Հինգշաբթի, 13 օգոստոսի, 2020 թ., 00:25 Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Չէի պատկերացնում, որ այսքան վախկոտ է Վովա Գասպարյանը... Հենց քրգործի անուն լսեց, վազեց իրեն «թախանձագին հարցազրույցի հրավիրող» լրագրողի մոտ՝ պատմելու, արդարանալու, թե բնավ էլ լրագրողների վրա չի քշել... Հետո էլ հնարավորինս խուզեց իրեն բնորոշ փողոցային ագրեսիվ արտահայտությունները... Թե իբր իրա տան վերև հայտնած դրոնը կարծել մուսադն է ուղարկել իրան ոչնչացնելու համար... Հիմա հիշեցնեմ այն, ինչը ես հեղափոխությունից հետո մոռացության էի հանձնել, և չէի հիշի, եթե չլիներ այս նոր դեպքը... Պարո՛ն Գասպարյան, հիշո՞ւմ եք 2013-ի ապրիլի 21-ի առավոտը, որ ձեր թիկնապահներն ինձ պաստառը ձեռքիս Թումանյան փողոցից առևանգեցին և բերեցին ձեզ մոտ՝ ոստիկանության շենքի վերջին հարկում գտնվող ձեր գրասենյակի առջև... իմ ձեռքերն ու ոտքերը բաց թողեցին, գցեցին միջանցքում... Ի՞նչ է, էն ժամանակ էլ թվացել էր ձեզ, որ վտանգավոր տեռորիստ էիք բռնել... Հիշո՞ւմ եք պարո՛ն Գասպարյան, դուք ձեր 5-6 հաստավիզ ախրանիկներով շրջապատված ինչպե՞ս ձեզ պահեցիք... Հիշո՞ւմ եք... Գուցե դրա մասին էլ պատմեիք ձեր սիրելի լրագրողին... բայց չէ... դրա կարիքը չկա... դրա մասին չեք պատմի... այդտեղ քրգործ չկա... ձեր չոքերը դողում են էն հարուցված քրեական գործից... դրա մասին կարելի է, և պետք է պատմել... փորձել արդարանալ... երևի մկան ծակն էլ 1000 թումանով գտնելու փնտրտուքի մեջ եք...»: |

«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
2923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
9423:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
3723:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
16922:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
12721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
14221:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
14021:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
13621:18
