«Դատախազությունը վարչապետի ուղիղ ենթակայության տակ է». Հայկ Մարտիրոսյան
![]() 268 Հինգշաբթի, 13 օգոստոսի, 2020 թ., 12:50 Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դատախազությունը գտնվում է երկրի վարչապետի փաստացի ուղիղ ենթակայության տակ: Գլխավոր դատախազը, դատելով բոլոր հանգամանքներից, կատարում է վարչապետի ուղիղ հրահանգները: Բացառված է, որ նման բարձր պրոֆիլի (high profile) քրեականացված, բայց իրականում քաղաքական գործում մեղադրանքները չհանելը և ընդհակառակն՝ խստագույն պատիժներ պահանջելը լինի ինչ-որ անդեմ և կատարածու շարքային պաշտոնյայի որոշում և չլինի գլխավոր դատախազի ու երկրի վարչապետի անձնական, ամենաուղղակի հրահանգի արդյունք: Բացառված է: Օրորոցում սպանված ժողովրդական հեղափոխության համար մեկ դավաճանն այսօրվա ռեժիմի պարագլուխն է, որ արդեն բացահայտ հանդես է գալիս որպես Սերժ Սարգսյանի իրավահաջորդ և Սերժ Սարգսյանի դեմ ապստամբության պատժող: Որևէ այլ երկրում ժողովուրդը կթքեր նախկին բռնակալի դեմ ապստամբած և իր շահերի համար կյանքը զոհասեղանին դրած մարդկանց՝ իր իշխանության բերած պատեհապաշտների ձեռքով դատողների իշխանության վրա և դուրս կվռնդեր: Իսկ մեզանում կան բազում ոչնչություններ, դավաճաններ և ուղեղը լվացվածներ, որոնք անգամ նախկին ռեժիմի կողմից երբևէ չօգտագործված «ահաբեկիչ» բառն են ծածանում: Խնդիրը դատարանում մեղադրվողները չեն: Խնդիրը իրենց կուսակցությունը չէ: Խնդիրն իրենց կատարած գործողությունը չէ անգամ: Խնդիրը սկզբունքն է: Այսօրվա ռեժիմի կողմից կատարվողի հակաբարոյական, հակազգային, հակամարդկային և դավաճանական բնույթը»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
