Քննարկվել են բուհերում ուսումնական գործընթացի կազմակերպմանն առնչվող հարցեր

Պետական բուհերի ռեկտորների խորհրդի նիստում քննարկվել են բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացի կազմակերպմանն առնչվող հարցերը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ի լրատվական ծառայությունից:
Նիստը վարել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, ներկա է եղել նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:
Հաշվի առնելով բուհերի առանձնահատկությունները՝ ռեկտորներից յուրաքանչյուրը ներկայացրել է իր ղեկավարած հաստատության տեսակետն ու առաջարկները: Քննարկված բոլոր տարբերակները եկող շաբաթ նախատեսվում է ներկայացնել պարետատուն՝ վերջնական որոշում ունենալու նպատակով:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ուսումնառության բոլոր հնարավոր տարբերակները՝ ամբողջությամբ հեռավար, հիբրիդային և սովորական լսարանային: Բուհերի ղեկավարները համակարծիք են եղել, որ լսարանային դասախոսությունները կարելի է կազմակերպել առցանց եղանակով, որոշ դեպքերում հնարավոր կլինի օգտագործել բուհերի հարակից բացօթյա տարածքները: Ընդհանուր առմամբ, կարևորվել է բուհերի շենքային պայմաններից ելնելով ու առանձնահատկություններով պայմանավորված՝ ուսումնական գործընթացները կազմակերպելիս որոշակի ինքնավարությունից օգտվելու հնարավորությունը: Անդրադարձ է եղել օտարերկրյա և վիրահայ ուսանողների ընդունելության և ուսումնառության թեմային: Խոսվել է նաև նոր ուսումնական տարվա կազմակերպման հետ կապված նորությունները բուհերի պաշտոնական կայքերի միջոցով, ինչպես նաև բուհերի տարածքում տեսանելի վայրերում իրազեկող նյութերի տարածման եղանակով ուսանողներին ներկայացնելու կարևորության մասին:

«Արդյո՞ք ունենք մասնագետներ մեծ թվով ուսանողների կրթական պրոցեսն ապահովելու համար»․ Սարհատ Պետրոսյան
14603:06
Մինչև օգոստոսի 2-ը ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար
41320.07.2026, 21:24
«Տիկին «լիբերալ» նախարարը կզանգի՞ «լիբերալ» ռեկտորին»․ Արմեն Աշոտյան
46920.07.2026, 15:54
«Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների». ԳԹԿ
47520.07.2026, 14:12
Հերթը մյուս փոխնախարարինն է. «Ժողովուրդ»
102917.07.2026, 09:18
Տնօրենի ժպ-ն Արցախի խորհրդանիշով նկարը պոկել է՝ համարելով հակապետական քայլ. սկանդալի հետքերով (լուսանկար)
97516.07.2026, 22:54
Կորեացուն քրեական մեղադրանք է սպառնում քննության ժամանակ խելացի ակնոց օգտագործելու համար
294316.07.2026, 22:22
Իլոն Մասկը հայտարարել է, որ ժամանակակից դպրոցները բացարձակապես անօգուտ են
207915.07.2026, 21:35