Նիկոլ Փաշինյանը պարգևատրել է զինծառայողների
![]() 397 Ուրբաթ, 14 օգոստոսի, 2020 թ., 19:05 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ. Այսօր Հանրապետության Նախագահին ուղղված չափազանց կարեւոր միջնորդություն եմ ստորագրել եւ այդ առիթով հեռախոսազրույց եմ ունեցել Նախագահի հետ։ Տավուշյան հաղթական մարտերի ակտիվ դերակատարներից 16 զինծառայողների ներկայացրել եմ «Մարտական խաչ» առաջին աստիճանի, 55 զինծառայողների՝ «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով պարգեւատրման։ Իսկ կապիտան Ռուբեն Սանամյանին՝ Ազգային հերոսի կոչման՝ Հայրենիքի շքանշանով պարգեւատրման։ Քիչ առաջ նաեւ Սանամյանի հետ հանդիպելու պատիվ ունեցա։ Սա գնահատանքի իրապես արժանի տուրք է Տավուշյան հաղթական մարտերի բոլոր մասնակիցներին, Հայոց բանակի բոլոր զինվորներին, սպաներին, գեներալներին։ Հին եւ նոր ժամանակների մեր բոլոր հերոսներին, մեր բոլոր նահատակներին, ովքեր իրենց օրինակով ոգեշնչեցին մեր նորօրյա հերոսներին, ում կողքին ապրելու պատիվն ենք վայելում այսօր։ Փա՜ռք Հայոց բանակին»։ |

«ՄԵԳԱ ԹՐԵՅԴ»-ին պատկանող լցակայանում հայտնաբերվել է թերլիցքավորման դեպք
29621.02.2026, 10:42
Ըստ Վաշինգթոնի՝ բոլոր կրոնների և մշակույթների ներկայացուցիչներն Ադրբեջանում ապրում են խաղաղության մեջ
101219.02.2026, 01:00
Դատախազությունը պահանջում է Կարեն Ավագյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել 10 անշարժ գույք և դրամական միջոցներ
57718.02.2026, 16:30
Ավստրիայում մեկնարկել է Եպիսկոպոսաց հավաքը (տեսանյութ)
62818.02.2026, 12:42
«Արզնի կաթնամթերք»-ի թթվասերի արտադրությունը կասեցվել է
50518.02.2026, 12:18
Նիկոլ Փաշինյանը մեկնել է ԱՄՆ
35518.02.2026, 09:00
Վանիկ Օհանյանը՝ ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու
45517.02.2026, 17:00
ՊՆ նախկին պաշտոնյային մեղադրանք է ներկայացվել
45417.02.2026, 11:48
