ԿԳՄՍ-ն հայոց լեզվի և գրականության ուսուցման մեթոդների մասին

Հանրակրթության պետական չափորոշչում «Հայոց լեզու, գրականություն» բնագավառը ներկայանում է «Մայրենի» (1-6-րդ դասարաններ), «Հայոց լեզու» (7-12-րդ դասարաններ), «Գրականություն» (7-12-րդ դասարաններ) առարկաներով: Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունը։
Հանրակրթության պետական չափորոշչով սահմանվում է, որ հայոց լեզվի և գրականության ուսուցումը պարտադիր է 1-12-րդ դասարաններում: Դրանց ուսումնասիրման նպատակը հայերենով գրագետ հաղորդակցվելու, բանավոր և գրավոր շարադրանք ստեղծելու, գրական և ոչ գրական տեքստեր վերլուծելու, տեքստից սովորածը սեփական խոսքի մեջ կիրառելու կարողությունների, ինչպես նաև լեզվամտածողության, ազգային արժեհամակարգի և ինքնության ձևավորումը և զարգացումն են: Մյուս կողմից՝ մայրենի լեզուն այլ առարկաներ, այդ թվում՝ օտար լեզուներ ուսումնասիրելու հիմնական միջոցն է:
1-6-րդ դասարաններում «Մայրենի» միասնացած (ինտեգրված) առարկան լուծում է տարբեր ուսումնական խնդիրներ՝ բանավոր և գրավոր հաղորդակցման, ընթերցանության, լեզվական և արժեքային համակարգերի ձևավորման ուղղությամբ: Մայրենիի դասավանդումը չափելի վերջնարդյունքների միջոցով նպաստում է Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված կարողունակությունների ապահովմանը՝ հիմք ստեղծելով միջին դպրոցում ուսումնառությունը շարունակելու համար:
7-12-րդ դասարաններում հայոց լեզուն և գրականությունը ուսումնասիրվում են որպես առանձին առարկաներ: 7-9-րդ դասարաններում հայոց լեզվի՝ որպես առանձին առարկայի դասավանդման ընթացքում կարևորվում է քերականության ամբողջական և համակարգված ուսումնասիրումը: Ավագ դպրոցի 10-12-րդ դասարաններում հիմնական դպրոցում անցած նյութի պարուրաձև կրկնությանը զուգահեռ ուսուցանվում է ոճագիտություն, որը սովորողին հնարավորություն կտա կատարելագործել խոսք կազմելու կարողությունը՝ ճիշտ և գրագետ համադրելով լեզվաքերականական միավորները, կիրառելով հայոց լեզվի ոճական առանձնահատկությունները:
Հանրակրթական դպրոցում գրականության՝ որպես առանձին առարկայի ուսուցումն իրականացվում է 7-9-րդ դասարաններում: Միջին դպրոցում թեմաները բաժանված են ըստ գրական ժանրերի, որոնց տիրույթում պահպանված է հեղինակների ժամանակագրական հաջորդականությունը: Ավագ դպրոցում սովորողներն ուսումնասիրելու են հայ գրականություն, որը կառուցված է ժամանակագրական մեթոդով՝ որոշակի թեմատիկ միավորներով (մոդուլներով) ուսումնառության համար:
Հանրակրթական դպրոցի 7-12-րդ դասարաններում գրականության ուսումնասիրությունը նպաստում է սովորողի՝ պատմական ժամանակաշրջանի, հեղինակների կենսագրության, տվյալ գրողի բերած նորության, հայ գրականության զարգացման վրա ունեցած ազդեցության, գրական սեռերի, ժանրերի, ժամանակաշրջանի հետ անմիջական կապի մասին պատկերացման ձևավորմանը: Գրական երկի ուսումնասիրությունը նպաստում է ստացած գիտելիքը սեփական խոսքով վերարտադրելու հմտությունների, վերլուծական և քննական կարողությունների, ինչպես նաև գրական ճաշակի ձևավորմանը, ազգային ինքնության ճանաչմանը և արժևորմանը:
Ի տարբերություն գործող չափորոշչի և ծրագրերի՝ առաջարկվող փաթեթում կատարվել են հետևյալ փոփոխությունները:
Ծրագրերը զգալի բեռնաթափվել են:
Մշակվել են չափելի վերջնարդյունքներ, որոնք միտված են հայ մարդու և քաղաքացու նկարագրի ձևավորման գործում հայոց լեզվի, գրականության (հայ գրականության) դերի ու նշանակության բարձրացմանը, ուսուցման գործնականությանը, հաղորդակցական, հետազոտական, ստեղծագործական կարողությունների և հմտությունների, լեզվամտածողության, պատկերավոր, քննական մտածողության զարգացմանը: Վերջնարդյունքները խմբավորված են «Հաղորդակցում», «Ընթերցանություն/Գրականություն», «Լեզվական համակարգ», «Ստեղծարարություն», «Ինքնություն» հասկացությունների շուրջ:
Շեշտադրվել են ուսուցչի ուղղորդմամբ սովորողի ինքնուրույն, հետազոտական աշխատանքը (նախագծային, մոդուլային ուսուցում), ուսուցչին տրվող ազատությունը, տարբերակված ուսուցումը:
Կարևորվել է վերառարկայական, միջառարկայական, ներառարկայական կապերի հաստատումը: Այդ առնչությունները կապահովեն գիտելիքի յուրացման խորությունը և բազմաշերտությունը, ինչպես նաև լայնությունը և ընդգրկունությունը:
Ընդգծվել են աշակերտի սովորելու կարողության ձևավորումը և զարգացումը՝ հիմքում ունենալով ողջ կյանքում սովորելու, զարգանալու, կատարելագործվելու պատրաստ հայ քաղաքացի կերտելու տեսլականը:

Հրազդանի թիվ 10 ավագ դպրոցի ՔՊ-ական տնօրենը պատից հանել է հերոսների փառքի անկյունն ու Մեծ Հայքի քարտեզը
121Երեկ, 20:42
«Սանիտարահիգիենիկ պայմանների վերաբերյալ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ուսումնասիրության արդյունքները խոսուն են»․ Քրիստինա Վարդանյան
24723.09.2026, 16:12
«ՀՀ-ում դպրոցը եղել է իշխանության ներկայացուցիչների պարապ մնացած հարսների ու դուստրերի աշխատանքի տեղավորման վայր»․ Նիկոլ Փաշինյան
63919.09.2026, 21:54
«Հանրակրթական 14 դպրոցի շենք նորոգման կարիք ունի»․ Ոսկան Սարգսյան
71218.09.2026, 16:30
«Ափսոս նոր սերունդը, որ ձեր նմանների կերպարն է ամեն օր տեսնում». Աննա Կոստանյան
71618.09.2026, 14:36
«Ծրագրերն անիմաստ ծանրաբեռնում են, իսկ դասագրքերն առարկաների հետ համահունչ չեն»․ Նարինե Կիրակոսյան
77517.09.2026, 02:06
«Ուսուցիչը պետության չլուծած խնդիրների քավության նոխազը չէ»․ Լիլիթ Գալստյան
65316.09.2026, 15:48
«Հարգելի՛ աշակերտներ, լավ սովորեք, որ նիկոլական չդառնաք». Սևակ Խաչատրյան (տեսանյութ)
61416.09.2026, 13:42