Լատվիայի բնակիչները համերաշխության շղթա են կազմելու մինչև Բելառուս

Ոգեշնչված լիտվացիների գաղափարով՝ լատվիացի ակտիվիստները որոշել են կազմակերպել մինչև Բելառուսի սահման հասնող մարդկային շղթա: Ենթադրվում է, որ ակցիան սկիզբ կառնի Դաուգավպիլսից՝ հետևելով Լատվիայի անկախության վերականգնման ընթացքում «Բալթյան ճանապարհ» ակցիայի օրինակին:
«Հիշո՞ւմ եք 1989-ի օգոստոսի 23-ի մեր «Բալթյան ճանապարհ» խաղաղ բողոքի ակցիան: 2020 թվականի օգոստոսի 23-ին լիտվացիները կազմակերպելու են մարդկային շղթա՝ Վիլնյուսից մինչև Բելառուս: Մենք Բելառուսին նույնպես սահմանակից ենք», - ասված է հաղորդագրության մեջ:
Ինչպես ավելի վաղ ասել էր Արտաքին գործերի նախարար Էդգար Ռինկևիչը, Լատվիան կաջակցի Բելառուսի պաշտոնատար անձանց նկատմամբ անհատական պատժամիջոցներ կիրառելուն, որոնք պատասխանատու են բողոքի ակցիաները ճնշելու և ընտրությունների արդյունքների կեղծման համար:
Այսօր Ռինկևիչը հայտարարեց Բելառուսում ձերբակալված լատվիացիների ազատ արձակման մասին:

35 երկիր արդեն իսկ աջակցել է Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացմանը
1520:35
Ֆիլիպինների նախագահը Պուտինին հրավիրել է Մանիլայում կայանալիք՝ ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովին
5420:11
Իսրայելը Գազայում ոչնչացրել է երկու պաղեստինցի հրամանատարի
6020:05
«Պահանջում եմ հայց ներկայացնել ընդդեմ Փաշինյանի, ով փորձում է արատավորել ընտրողի համբավը»․ Լևոն Ջավախյան
4319:54
Թենիսի Հայաստանի հավաքականը 3։0 հաշվով հաղթեց Ադրբեջանի հավաքականին
3719:24
Ոստիկանությունը առգրավել է Տիգրան Արզաքանցյանի զենքերը
4919:18
Դավիթ Ղազինյանը ձերբակալվեց
5518:54
«Սրանք բոլորը ստախոս են». Միքայել Աջապահյան
5718:42