«Ադրբեջանի իշխանության հավակնորդ ուժերը ոչնչով չեն զիջում ալիևյան կլանին». Կարեն Հովհաննիսյան
![]() 297 Կիրակի, 16 օգոստոսի, 2020 թ., 17:15 Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տավուշյան մարտերի ժամանակ և հետո, շատ քիչ էր մնացել, որպեսզի Ադրբեջանում տեղի ունենար հեղափոխություն, կամ փողոցով իշխանափոխություն։ Իլհամն այդ ալիքի դեմն առնելու համար գործի դրեց ոչ միայն բռունցքները, այլ նաև ազգային և կրոնական փոքրամասնություն կազմող բնիկներին ուղիղ ճնշման մեխանիզմը։ Բանը հասավ նրան, որ ուտինների երկու բնակավայրերում հայտնվեցին մարդիկ, ովքեր, ահ ու սարսափ տարածելով, հորդորում էին ուտիններին թողնել Ադրբեջանը։ Այդ ժամանակ շատերն իսկապես ճամպրուկային տրամադրություններ ունեին, բայց չէին կարող հապճեպ որոշում կայացնել, քանի որ ունեին նաև անշարժ գույք, վերջ ի վերջո սրբություն համարվող գերեզմաններ։ Այսօր, սակայն սկսվել է ուտինների մասսայական արտագաղթը, նրանք վաճառքի են հանել իրենց անշարժ գույքը, ծերերը չեն հեռանում, սական երիտասարդներին էլ իրենց կողքը չեն ուզում պահել։ Ադրբեջանի իշխանության հավակնորդ ուժերը ոչնչով չեն զիջում ալիևյան կլանին և չպետք է ակնկալենք, որ երբևէ այնտեղ իշխանափոխության դեպքում կփոխվի վերաբերմունքն ազգային և կրոնական փոքրամասնություն կազմող բնիկների նկատմամբ, կամ հայերի և արցախյան հարցի նկատմամբ»։ |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
7501:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
11100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
10000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
136Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
169Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
131Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
216Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
209Երեկ, 23:08
