«Ադրբեջանը` օրբիտրալ զոնդաժի կեղծ տեղեկությունների տարածմամբ կարող է վտանգավոր էսկալացիայի տանել». Արտակ Զաքարյան
![]() 288 Երկուշաբթի, 17 օգոստոսի, 2020 թ., 16:05 Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանը՝ օրբիտրալ զոնդաժի կեղծ տեղեկությունների տարածմամբ կարող էվտանգավոր էսկալացիայի տանել Օգոստոսի 15-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն և «Ազերկոսմոս» ԲԲԸ-ն, «Azersky» սպուտնիկի միջոցով իրականացված մոնիտորինգի արդյունքներով, համատեղ հայտարարություն են տարածել՝ կապված Ադրբեջանի այսպես կոչված օկուպացված տարածքներում, մեր կողմից իրականացվող «ապօրինի» գործունեության վերաբերյալ: Հայտարարության մեջ մասնավորապես խոսվում է մի շարք բնակավայրերում իբրև թե վերաբնակեցման ծրագրերի իրականացման մասին: Արցախի հանրապետության տարածքի տիեզերական զոնդաժի և տվյալների վերաբերյալ արված պաշտոնական հայտարարությունը վկայում է, որ Ադրբեջանն այսուհետ լայնորեն կիրառելու է տիեզերական զոնդաժի գործիքակազմը՝ իր հակահայկական տեղեկատվական-քարոզչական դաշն ընդլայնելու և «հավաստիության» նոր, կեղծ պատկեր ստանալու համար: Նշեմ, որ 2018թ. նոյեմբերին Ալիևի կողմից հաստատվել է «Azerskay»-ի միջոցով տիեզերական հետախուզության իրականացման 2019-22թթ. պետական ծրագիրը, որում ներառված ևս երկու այլ սպուտնիկներ նախատեսված են հեռուստառադիոկոմունիկացիոն խնդիրների համար: Դրանց կառավարման կենտրոնները տեղադրված են Բաքվում և Նախիջևանում: Կարծում եմ՝ ճիշտ ժամանակն է, որպեսզի Հայաստանի կողմից հարց բարձրացվի՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների հովանու ներքո ղարաբաղյան հակամարտության տարածքի օրբիտրալ համատեղ զոնդաժի համար: Այն նոր հնարավորություն կստեղծի առաջին հերթին հրադադարի խախտման պատճառների մոնիտորինգի և միջազգային հետաքննության հավաստի մեխանիզմների ներդրման առումով: Փաստացի Ադրբեջանը, իր գործիքակազմում, հնարավոր համարում է հակամարտության սահմանագծերում և հարևան պետության տարածքում տարատեսակ գործունեության վերաբերյալ, տիեզերական հետազատության տվյալների հրապարակումները: Հետևաբար, Հայաստանին ոչինչ չի խանգարում, հակամարտության խաղաղ կարգավորման, շփման գծում օպերատիվ վերահսկողության և մոնիտորինգի շահերից ելնելով առաջ քաշել ՌԴ, ԱՄՆ կամ Ֆրանսիայի համատեղ համապատասխան զոնդաժի իրականացման համար: Դրա իրավաքաղաքական հիմքը հենց 2016թ. ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակում ձեռքբերված Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնություններն են: Նշեմ, որ ժամանակին ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ում, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանի ղեկավարությամբ մշակվել է համապատասխան նախագիծ, որն այսօր արդեն հնարավոր կլինի կիրառության մեջ մտցնել ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո: Հիմնավորումն այն է, որ Ադրբեջանն արդեն իսկ տիեզերական զոնդաժի տվյալների հրապարակմամբ աղավաղում է հակամարտության էությունը, և կարող է կեղծ տեղեկությունների տարածմամբ վտանգավոր էսկալացիայի տանել հակամարտության գոտին: Ուստի անհրաժեշտ է իրականությունը ֆիքսող մոնիտորինգ և օրբիտրալ զոնդաժի այլընտրանքային տվյալներ»: |

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
5721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
9521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
7721:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
9921:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
16421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
8321:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
13220:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
10820:35
