«Հանրապետական» մարզադաշտի պահակային ծառայությունը բաց նամակով դիմել է Նիկոլ Փաշինյանին
![]() 332 Երկուշաբթի, 17 օգոստոսի, 2020 թ., 16:20 «Հանրապետական» մարզադաշտի պահակային ծառայությունը բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: «Հարգելի պարոն Փաշինյան, մենք երկար տարիներ աշխատում ենք Հանրապետական մարզադաշտում որպես պահակ և բարեխղճորեն կատարում ենք մեր աշխատանքային պարտականությունները։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի որոշմամբ՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հարապետական» մարզադաշտի նոր տնօրեն է նշանակվել Արսեն Բալաբեկյանը, ով որոշել է ազատվել մեզնից և դա հիմնավորում է հետևյալ կերպ՝ եթե մենք ինքնակամ դիմում չգրենք ու չհեռանանք, ապա 2 նկատողությունների միջոցով կազատվենք աշխատանքից, այնպես, որ ավելի լավ է մեր կամքով դա անենք։ Խնդրում ենք ուշադրություն դարձնել այս խնդրին, որովհետև ստացվում է Նոր Հայաստանում կրկին տիրում են հին բարքերն ու բաձիթողի վիճակը ու սոցիալական վատ վիճակում գտնվող, այդ միջոցներով ընտանիքի համար մի կերպ հաց վաստակող մարդիկ կանգնում են լուրջ փաստի առաջ․ այն է դառնալ գործազուրկ ու զրկվել միակ եկամտի աղբյուրից։ Աշխատանքից նախատեսում է ազատել 9 աշխատակցի և նրանց փոխարեն բերել «Արմոբիլ» անվտանգության ծառայության աշխատակիցներին, որոնց իրականում տրվելու է շատ ավելի մեծ չափի գումար այդ ծառայության իրականացման համար և այդ կազմակերպության հետ հնարավոր է ինքն ունի սերտ կապեր»,- ասված է նամակում։ |

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
5721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
9521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
7721:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
9921:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
16421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
8321:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
13220:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
10820:35
