«Հայկական Նյուրնբերգը սարերի հետևում չէ». Վարուժան Ավետիսյան
![]() 437 Չորեքշաբթի, 19 օգոստոսի, 2020 թ., 01:10 «Սասնա ծռեր» կուսակցության համակարգող Վարուժան Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հիշեցում բռնապետական անիրավ օրենքը վկայակոչող ենիչերիներին Արայիկ Խանդոյանն ընդառաջ է վազել թշնամու գրոհող տանկին, ապա, ընդհուպ մոտենալով, ոստնել է, մի ձեռքով կախվել է տանկի հրանոթի փողից, իսկ մյուս ձեռքով նռնակը գցել է փողի մեջ։ Ամբողջ մարտապաշարը պայթելու հետևանքով տանկը գրեթե ցաքուցրիվ է եղել։ Արայիկն այդպես է վարվել, որովհետև իր միակը երազանքը ազատ, անկախ ու ժողովրդավարական Հայաստանն էր՝ Արցախը ներառյալ։ Երբ նա տեսավ, որ ձեզ նման ենիչերիներն սպանում են իր երազանքը, զենք վերցրեց ձեր դեմ։ Ապստամբության սրբազան իրավունքով։ Իսկ երբ խղճաց ձեզ ու զենքը վայր դրեց, դուք նրան գերեվարեցիք ու ոհմակով ծեծեցիք դատարան կոչվող դատաստանավայրի նկուղում։ Արայիկ Խանդոյանին դուք մեղադրեցիք և միայն նրա մահը հնարավոր չդարձրեց նրա հետագա բանտարկությունը։ Իսկ նրան ծեծողները դեռ պաշտոնավարում են հեղափոխությանը և ժողովրդին դավաճանած ձեր նոր տիրոջ ազգադավ ու հանցավոր թողտվությամբ։ Խրախճանեք, քանի դեռ ունեք դրա հնարավորությունը։ Հայկական Նյուրնբերգը սարերի հետևում չէ»: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
278Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
295Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
303Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
205Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
266Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
245Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
232Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
281Երեկ, 09:52
