«Լո՞ւրջ ես ասում, Նիկո՛լ ջան». Նորայր Նորիկյան
![]() 370 Երեքշաբթի, 18 օգոստոսի, 2020 թ., 12:35 Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լո՞ւրջ ես ասում, Նիկո՛լ ջան Նիկոլ Փաշինյանն այսօր տառացիորեն հայտարարել է հետևյալը. «Ինչո՞ւ են մեր նախարարները և մարզպետները պարգևավճար ստանում»: Այսօր այդ հարցի պատասխանը ևս մեկ անգամ ինձ համար գործնական հնչեց՝ ճի՛շտ են անում, որ ստանում են, դա իմ որոշումն է եղել, և ճիշտ որոշում է: Մեր նախարարները, Կառավարության անդամները պետք է ստանան արժանապատիվ վարձատրություն, դա նաև ժողովրդի պատիվն է, որովհետև գործատուի պատիվն է, թե ինքն իր ծառային, աշխատողին ինչպես է պահում և վերաբերվում: ՀՀ ժողովուրդը պետք է ուրախանա, որ ՀՀ-ում գործում են նախարարներ, որոնք հարյուր հազար, երկու հարյուր հազար, երեք հարյուր հազար պարգևավճարի կարիքն ունեն: Առաջին անգամ է մեր պատմության մեջ, որ մեր երկրում գործում են նախարարներ և մարզպետներ, որոնք ունեն այդ պարգևավճարի կարիքը»: Գիտե՛ք, որևէ մեկը չի էլ կասկածում, որ մեր երկրում բոլոր հարցերը որոշում է մեկ մարդ, և այդ մեկ մարդը Նիկոլ Փաշինյանն է: Բայց խնդիրը նրա որոշումը չէ՝ նախարարներին և մարզպետներին պարգևավճար տալու մասին: Կարևորն այստեղ այն է, որ մեր ժողովուրդը պետք է դրա համար ուրախանա: Թո՛ղ ուրախանա... Բայց մի փոքրիկ բայց... Ես էլ ուզում եմ, որ մեր ծնողներն ստանան արժանապատիվ կենսաթոշակ, զինծառայողները, բժիշկներն ու ուսուցիչները՝ բարձր աշխատավարձ, բանվորներն ու գյուղում աշխատող հազարավոր հայրենակիցներն էլ կարողանան պարգևավճար ստանալ: Ուզում եմ, որ հաշմանդամները որևէ սոցիալական խնդիր չունենան, մանկատներն ու ծերանոցներն ապահովված լինեն բոլոր պայմաններով, և այլն, և այլն... Թե չէ ստացվում է, որ Հայաստանն այնպիսի բացառիկ երկիր է, որտեղ, ինչպես վարչապետն է ասում, «Ծառան» պետք է ավելի շատ վաստակի և ամեն ամիս պարգևատրվի, իսկ «Գործատուն» շարունակի չարքաշ կյանքը, բայց ուրախանա «Ծառայի» հաջողություններով... Լո՞ւրջ ես ասում, Նիկո՛լ ջան»: |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
1601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
9800:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
7600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
120Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
151Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
126Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
200Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
194Երեկ, 23:08
