«Արցախ մտնելու համար պահանջվում է 7000 դրամ. հատուկ մշակված ծրագիր է». Սյուզաննա Սիմոնյան
![]() 1416 Չորեքշաբթի, 19 օգոստոսի, 2020 թ., 03:05 ՀԽ նախկին մամլո քարտուղար Սյուզաննա Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախ մտնելու համար մուտքի համար պահանջվում է, որ ամեն անձ 7000 դրամ վճարի։ Պատկերացնո՞ւմ եք Հայաստանից Հայաստան գնալու համար պետք է այդքան վճարել։ Այդ դեպքում՝ ինչո՞ւ մի մարզից մյուս մարզ գնալու համար չենք վճարում։ Ասենք մեկի տղան այնտեղ է ծառայում, պետք է վճարի՞ նրան տեսնելու համար։ Թե՞ չպետք է վճարի։ Եթե չպետք է վճարի, վարակ չի՞ կարող տանել Արցախ։ Եթե պետք է վճարի, նույնը․․․ Սա արված է, որպեսզի իրենց ոչ ցանկալի կուսակցությունները չկարողանան վճարել և գնալ Արցախ և այնտեղ քաղաքական գործունեությամբ չզբաղվեն։ Արցախ գնալը մերժված մկներին ու գործակալ ձկներին տրված առավելություն է։ Մտածե՞լ եք, թե ինչու է այդքան գումար սահմանված։ Եթե դա համավարակի համար է, ապա 7000 դրամ վճարելիս վարակ չե՞ս մտցնի Արցախ։ Այդ գումարը վարակազերծո՞ւմ է մարդուն։ Դա այն դեպքում, երբ վարակը գաղտնի շրջան ունի և կարող է միանգամայն ասիմպտոմ լինել։ Սա պետական մակարդակով կազմակերպված հերթական չարտեր թալա՞նն է, թե՞ պետական մակարդակով կազմակերպված արգելք այնտեղ մտնելու և քաղաքական որևէ ակցիա իրականացնելու համար։ Սա հատուկ մշակված ծրագիր է, դավաճանական քայլերն առանց խոչընդոտի իրականացնելու համար։ Բայց չգիտեն, որ նման դեպքում, ոտքի տակ կգցենք այդ արգելքը, կմաքրենք, կսրբենք մեր ճանապարհը և ոտնատակ տալով՝ Արցախ կհասնենք»։ |

«Ավտոյի մեջ ծեծում են ցուցարարին, նայե՛ք». քաղաքացի (տեսանյութ)
3012:11
Կարմիր բերետավորը հարվածեց մեծահասակ կնոջը (տեսանյութ)
5612:06
«Շիշ շպրտեցին ոստիկանների վրա». Գ. Ազիզյան
8311:42
«Ինքը ձեր նման լրագրող էր, եկավ, դարձավ վարչապետ». քաղաքացի
9211:30
«Մի մասը մեզ հետ կգա ՔԿ, մյուսները կմնան Հրապարակում». Սաղաթելյան
10611:24
Կառավարության անդամները դուրս եկան շենքից
13911:12
Անդրանիկ Թևանյանին տեղափոխում են ՔԿ
13411:00
Ոստիկանությունը զգուշացրեց՝ հատուկ միջոցներ կկիրառի. իրավիճակը լարվեց (տեսանյութ)
14510:54
