Դատարանը մասնակի բավարարեց Թեհմինե Ենոքյանի հայցն ընդդեմ «Լիդիան Արմենիայի» աշխատակցի
![]() 296 Երեքշաբթի, 18 օգոստոսի, 2020 թ., 19:00 Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման ծրագրի դեմ պայքարող Գնդեվազ գյուղի բնակիչ Թեհմինե Ենոքյանի և այդ ծրագիրն իրականացնող «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի աշխատակից Հովսեփ Ասոյանի միջև դատական վեճն ավարտվել է Թեհմինե Ենոքյանի հաղթանակով. այս մասին հայտնում է «Էկոլուրը»: Թեհմինե Ենոքյանին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում վիրավորելու համար Երևան քաղաքի իրավասության դատարանը պարտավորեցրել է Հովսեփ Ասոյանին վերջինիս օգտին 200 հազար դրամ բռնագանձել և հրապարակավ ներողություն խնդրել: 2018 թ. «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում Ամուլսարի շահագործման կողմնակից, «Vahagn Hovhannisyan» անունով օգտատերն իր էջում հրապարակել էր Թեհմինե Ենոքյանի Գնդեվազի տան լուսանկարը ոչ պատշաճ մեկնաբանությամբ: Թեհմինե Ենոքյանի բողոքի հիման վրա քրեական գործ էր հարուցվել: Գործի քննությամբ պարզվել էր, որ զրպարտող լուսանկարներ հրապարակած «Vahagn Hovhannisyan» օգտատերի էջը վարում է «Լիդիան Արմենիա»-ի աշխատակից Հովսեփ Ասոյանը: Ի սկզբանե ՀՀ քննչական կոմիտեն կարճել էր գործը հանցակազմի բացակայության պատճառով: Ըստ կոմիտեի՝ Թեհմինե Ենոքյանը հասարակական գործունեություն է ծավալել և «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի դրույթները կիրառելի են այդ լուսանկարների հրապարակման առնչությամբ: Թեհմինե Ենոքյանը, սակայն, բողոքարկել էր կարճման մասին որոշումը ՀՀ գլխավոր դատախազություն: 2019 թ. ապրիլի 29-ին էլ հայցադիմում էր ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Հովսեփ Ասոյանի՝ վիրավորանք համարվող տեղեկությունները հերքելուն պարտավորեցնելու և 1 միլիոն դրամ փոխհատուցում տրամադրելու պահանջների մասին: Դատարանը մասնակիորեն էր բավարարել հայցադիմումի պահանջը՝ 1 միլիոնի փոխարեն պարտավորեցնելով Հովսեփ Ասոյանին վճարել 200 հազար դրամ: Թեհմինե Ենոքյանը դատարանի այդ վճիռը բողոքարկել է վերաքննիչ դատարանում: |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
