Մալիում ապստամբները ձերբակալել են նախագահին ու վարչապետին
![]() 2020 Երեքշաբթի, 18 օգոստոսի, 2020 թ., 22:15 Մալիում ապստամբ զինվորականները պնդում են, որ ձերբակալել են երկրի նախագահ Իբրահիմ Բուբաքարին ու վարչապետ Բուբու Սիսսեին: Այս մասին հատնում է Frans Press-ը: Ավելի վաղ տեղական ու արևմտյան լրատվամիջոցները հայտնել են, որ Մալիի մայրաքաղաք Բամակոյի մոտակայքում գտնվող ռազմական բազայում ապստամբություն է բարձրացել: Ապստամբները ձերբակալել են մի շարք նախարարների ու բարձրաստիճան սպաների: «Մենք կարող ենք ասել, որ նախագահը և վարչապետը մեր վերահսկողության տակ են: Մենք նրանց ձերբակալել ենք նախագահական առանձնատանը: Նախագահին ու վարչապետին այս պահին զրահամեքենայով տանում են Կատի»,- գործակալությանը հայտնել է ապստամբների ներկայացուցիչը: Կատիի շրջանում գտվող ռազմական բազայում է երկուշաբթի օրը բարձրացել ապստամբությունը: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
