Թողեք նորմալ քեֆ անենք․ «Հրապարակ»
![]() 322 Չորեքշաբթի, 19 օգոստոսի, 2020 թ., 09:30 «Հրապարակ»-ը գրում է․ «Արտակարգ դրությունը պարբերաբար երկարացնելու կառավարության որոշումը դժգոհության ալիք է բարձրացրել նաև իշխանության ներսում։ Շատերն են հասկացել, որ ռեժիմը երկարացնելը ոչ այնքան կորոնավիրուսով է պայմանավորված, որքան քաղաքական շարժառիթներ է հետապնդում, իսկ արդյունքում տուժում են ոչ միայն իշխանությանը քննադատողներն ու ընդդիմախոսները, այլ նաև իշխանականները։ Վերջին անգամ այն երկարաձգվեց օգոստոսի 12-ին։ Որոշ տեղեկություններով՝ մինչ ԱԺ հատուկ նիստը թեժ քննարկում է ծավալվել «Իմ քայլում», շատերն են կարծիք հայտնել, որ առանց արտակարգ դրության էլ կարելի է պայքարել համավարակի դեմ, իսկ սահմանափակումների հետևանքն իրենք էլ են զգում։ Հատուկ նիստում պատգամավոր Սասուն Միքայելյանը նույնիսկ չթաքցրեց դժգոհությունը՝ ելույթ ունեցավ ընտանեկան միջոցառումների մասնակիցների քանակի սահմանափակման մասին․ «Սահմանափակումը, որ կա 40 հոգու, կարելի է անել 60 հոգով: Մարդիկ ամուսնանում են, հարսանիք է, ուտուշ-խմուշ է, մենք սպեցիֆիկ ժողովուրդ ենք, 60 հոգով հնարավորություն կտանք, կան հարյուրավոր մարդիկ, որ նշանվել են, հարսանիք չեն կարողանում անել, հնարավորություն կտանք, որ անեն հարսանիքը: Կամ տարածքները, որ ասում եք՝ բաց տարածքներում է միայն թույլատրվում, մարզերում էլ երեկոները ցուրտ է, փակ տարածքներում կարող է արվել 60 հոգանոց հարսանիք՝ պահպանելով սեղանների հեռավորությունը»: Բնականաբար, նրա առաջարկն անտեսվեց, իսկ Միքայելյանի ելույթից հետո բոլորն ակտիվորեն քննարկում են, որ պատգամավորն անձնական պատճառ ունի․ մեկ տարուց ավելի է՝ նրա դուստրը նշանված է փոխմարզպետի հետ, ու չեն կարողանում հարսանիք անել, իսկ Միքայելյանը՝ որպես սրսուռ ավանդապաշտ, չի ուզում աղջկան առանց հարսանիքի ճանապարհել»։ Մանրամասները՝ թերթի համարում։ |

«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
2923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
9423:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
3723:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
16922:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
12721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
14221:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
14021:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
13621:18
