«Ինչքանո՞վ է ձեր իշխանության ժամանակ եղած կոռուպցիան վնասել Ապրիլյանի հաջողություններին»․ լրագրողը՝ Սարգսյանին
![]() 355 Չորեքշաբթի, 19 օգոստոսի, 2020 թ., 14:30 Սերժ Սարգսյանի այսօրվա ասուլիսի ժամանակ լրագրողը հարցրեց, թե ինչքանո՞վ է նրա իշխանության ժամանակ եղած կոռուպցիան վնասել Ապրիլյանի հաջողություններին՝ շեշտելով, որ քննիչ հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը 2016 թվականի սպառազինության պակասից է խոսել, իսկ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը՝ անորակ վառելիքի միասին, որի պատճառով այդ օրերին զինտեխնիկան չի աշխատել։ «Մենք այսօր էստեղ իմ առաջարկությամբ և խնդրանքով չենք քննարկում հանձնաժողովի անդամների, այդ թվում նաև հանձնաժողովի նախագահի հնչեցրած տեսակետները։ Դուք այդ հնարավորությունն ունենալու եք՝ հանձնաժողովի ԱԺ-ին ներկայացրած զեկույցից հետո։ Մենք անպայման այդ հարցին անդրադառնալու ենք»,- պատասխանեց Սերժ Սարգսյանը։ «Այո՛, ոչ միայն ապրիլյանի ժամանակ, այլև հիմա և ոչ միայն մենք այլև բոլոր զինված ուժերը միշտ ունենում են լավագույն ամենաժամանակակից սպառազինության կարիք, բայց մենք ապրիլին առաջին անգամ օգտագործել ենք այնքան զինամթերք, ինչքան անհրաժեշտ են գտել այդ զինամթերքն օգտագործող հրամանատարները։ Մենք զինամթերքի պակաս չենք ունեցել»,- ավելացրեց ՀՀ երրորդ նախագահը։ |

«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
2923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
9423:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
3723:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
16922:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
12721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
14221:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
14021:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
13621:18
