Սերժ Սարգսյանը սխալվում է․ ապրիլյանի ժամանակ ադրբեջանական ԱԹՍ-ն Ստեփանակերտ հասել էր. FIP
![]() 279 Չորեքշաբթի, 19 օգոստոսի, 2020 թ., 16:05 «Փաստերի ստուգման հարթակ»-ի հոդվածը՝ «Սերժ Սարգսյանը սխալվում է․ ապրիլյանի ժամանակ ադրբեջանական ԱԹՍ-ն Ստեփանակերտ հասել էր» թեմայով: Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն օգոստոսի 19-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ 2016թ. ապրիլյան գործողությունների ժամանակ Ադրբեջանի թռչող սարքերը Ստեփանակերտ չեն հասել։ «Ոչ, որևէ թռչող սարք Ստեփանակերտի երկնքում չի հայտնվել, այդ ոչնչացված անօդաչու թռչող սարքերն առավելագույնը եղել են առաջին գծից 10-11 կմ հեռավորության վրա»,- հայտարարեց Սերժ Սարգսյանը։ Մինչդեռ 2016թ. ապրիլի 8-ին ԼՂՀ նախկին նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը Twitter-ի իր միկրոբլոգում տեղեկացրել էր, որ ապրիլի 7-ի ուշ երեկոյան Ադրբեջանի անօդաչու թռչող սարք է հայտնվել Ստեփանակերտի տարածքում այն ժամանակ, երբ ԵԱՀԿ համանախագահները հանդիպում էին ունենում ԼՂՀ նախագահի հետ։ Ավելին, թռչող սարքը Ստեփանակերտի երկնքում տեսանկարահանել էր 1in.am-ը: Պաշտպանության բանակն ավելի ուշ տեղեկացրել էր, որ թռչող սարքը ոչնչացվել է՝ տրամադրելով լուսանկարներ։
|

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
23601:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
33600:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
444Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
1037Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
467Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1260Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1192Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
1014Երեկ, 14:24
