Թուրքիայում քրիստոնեական 150-ամյա գերեզմանոցը այգու կվերածեն
![]() 302 Չորեքշաբթի, 19 օգոստոսի, 2020 թ., 19:05 Թուրքիայի Հաթայ նահանգի Սամանդաղ շրջանում գտնվող 150–ամյա քրիստոնեական գերեզմանոցը տարածքի վերակառուցման նախագծում ներկայացվել է որպես կանաչապատ գոտի։ Սամանդաղըի հույն ուղղափառ եկեղեցու հիմնադրամին պատկանող հողատարածքի կարգավիճակի փոփոխության մասին հիմնադրամի տնօրինությունը տեղեկացել է պատահաբար՝ 9 ամիս առաջ։ Հիմնադրամի տնօրեն Դիմյան Էմեքթաշը նշել է, որ այդ առթիվ բողոք են ներկայացրել, սակայն դեռևս որևէ պատասխան չեն ստացել, հաղորդում է Ermenihaber-ը։ Էմեքթաշի խոսքով՝ իրենք դիմել են նաև տեղի համայնքապետարան, որտեղից պատասխանել են, որ տեղի ունեցածը նախորդ իշխանությունների սխալի հետևանքն է։ Հունական գերեզմանոցը գտնվում է Հաթայի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու անմիջական հարևանությամբ։ Դեռ 1870-ական թվականներից այն տեղի քրիստոնյաների կողմից օգտագործվող միակ գերեզմանոցն է։ |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
