«Համոզվեցի, որ վիճակը լուրջ է». Կարեն Հեքիմյան
![]() 513 Չորեքշաբթի, 19 օգոստոսի, 2020 թ., 23:30 «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «5-6 տարի առաջ էր: Հավատացյալ մի երիտասարդ երազում էր քահանա դառնալ: Ընկերներիցս մեկը կատակով ասաց, որ քահանա դառնալու համար պետք է ռուսերեն սովորել: Եվ միայն ռուսերենի լավ իմացությունից հետո, հնարավոր կլինի, որ երիտասարդին որպես քահանա ընդունեն աշխատանքի: Երիտասարդն ընկերոջս ասածը լուրջ էր ընդունել և պատրաստվել էր ռուսերեն սովորել: Փաշինյան Նիկոլն ասում է, որ առանց անգլերենի և ռուսերենի մոշ աճեցնելը հնարավոր չէ: Սկզբից մտածեցի, որ կատակ է: Սակայն, երբ վերջինս սկսեց խոսել Հիսուսի երկրորդ գալստյան մասին, համոզվեցի, որ վիճակը լուրջ է: Փաստորեն, եկավ ռուսախոս հայ քահանաների և անգլախոս հայ մոշ աճեցնողների ժամանակը: Կարծում եմ, որ շուտով Հայաստանին անհրաժեշտ են լինելու բացառապես չինարեն խոսացող պատգամավորներ և էսպերանտիստ վարչապետ: Եվ միայն այդ դեպքում հնարավոր կլինի պատշաճ կերպով դիմավորել Հիսուսին»: |

«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
2923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
9423:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
3723:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
16922:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
12721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
14221:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
14021:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
13621:18
