«Չզարմացա՞ր, երբ Արցախի հերոսի կոչում ստացար». Լյովա Եղիազարյան
![]() 389 Հինգշաբթի, 20 օգոստոսի, 2020 թ., 12:20 «Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Զարմանում ես՝ շատ է, որ տավուշյան հաղթանակից հետո 71 զինվորական պարգևատրվելու են շքանշաններով: Կզարմանայի, եթե դու չզարմանայիր, որովհետև դա քո բնավորությունն է՝ հաշվել ու հաշվել, ջոկել շատն ու քիչը, քո քյարը, քո փայը: Հերոսացել են, պիտի ստանան, շատն ու քիչը ո՞րն է: Այն ժամանակ չէի՞ր զարմանում, երբ կնգադ առաջ խոնարհվող ինչ խառախուռա երգիչ կար, կոչում էիր տալիս, Պաշտպանության նախարար եղած ժամանակ մեդալներ էիր շռայլում ում որ ասես: Չզարմացա՞ր արդյոք, երբ Արցախի հերոսի կոչում ստացար, ի՞նչ ծառայությունների համար, Արցախից փախնելո՞ւ համար: Չար ես, շատ չար: Ասուլիսիդ ժամանակ, ապրիլյանի զոհերի հիշատակը հարգելիս, «մոռացար» Տավուշի զոհերին, որովհետև քո բնավորության համաձայն՝ իմ ու քոնն ես անում, որովհետև համարում ես, որ այդ հաղթանակը քոնը չի: Ամաչի՛ր, էլ մի խոսիր: Ո՞ւմ եմ ասում»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
