«Համեմատելի չեն ներկայիս և այն ժամանակվա ռազմատեխնիկական հագեցածության աստիճանները». Հակոբ Բադալյան
![]() 378 Շաբաթ, 22 օգոստոսի, 2020 թ., 05:30 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Յուրաքանչյուրն ունի որևէ պետական պարգևի եվ կոչման շնորհման առնչությամբ կասկածի իրավունք: Բայց երբ փաստարկվում են արցախյան առաջին պատերազմի սխրանքներ, տավուշյան պարգևատրվողների առնչությամբ հնչող կասկածների համատեքստում, ապա էստեղ, կարծում եմ, կա մի պարզ բան: Ասել, թե համանման բազմաթիվ սխրանքներ են եղել, բայց չեն պարգևատրվել, երևի մի քիչ համարժեք չէ՝ համեմատության իմաստով: Որովհետև բոլորովին համեմատելի չեն ներկայիս և այն ժամանակվա ռազմատեխնիկական հագեցածության աստիճանները: Ըստ այդմ, իհարկե, առաջին պատերազմի մասնակիցների հանդեպ խոնարհումով հանդերձ, վերջին պայմանական 10-15 տարիներին մեր բանակը ինքն էլ, իհարկե, ունենալով ավելի ուժեղ հագեցածություն, այդուհանդերձ, գործ ունի առաջինի համեմատությամբ բազմակի ուժեղ և որակապես հագեցած հակառակորդի հետ: Հետևաբար, զգալիորեն բարձրանում է նաև մարտական հատուկ գործողության բարդությունն ու հաջողության արժեքը: Ի դեպ, այդ տեսանկյունից էր նաև 2016-ի ապրիլին հայկական բանակի արդյունքը՝ Ադրբեջանի հանդեպ հաղթանակ»: |

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
5721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
9521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
7721:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
9921:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
16421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
8321:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
13220:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
10820:35
