«Էս մեկն այլևս դիմանալու չի». Նաիրա Զոհրաբյան
![]() 460 Ուրբաթ, 21 օգոստոսի, 2020 թ., 17:15 ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ես որոշել էի այլևս չզարմանալ ու չզայրանալ ոչ մի անհեթեթության ու աբսուրդի վրա: Ու ոնց որ թե տևական ժամանակ նյարդերս պինդ էին և նույնիսկ ամենանվաստ ապուշությունն ինձ հունից չէր հանում: Անգամ սկսեցի զարմանալ սեփական «վիդերժկայիս» վրա, որ մեկը մյուսին հաջորդող կազուսների հանդեպ կատարյալ անհաղորդ եմ: Բայց էս մեկն այլևս դիմանալու չի: Չէ, հաստատ դիմանալու չի: Դպրոցահասակ փոքր երեխաներն օրական մի քանի ժամ զմռսված դասասենյակում պիտի նստեն դիմակով, ընդմիջմանը դասասենյակից դուրս գալը և դիմակը հանելն արգելվում է, բուֆետ գնալն անթույլատրելի է և երեխաներն ընդմիջմանը պետք է ուտեն տանից բերած սնունդը, որը, մի քանի ժամ պայուսակում մնալով, դառնալու է թույն: Հիմա ես չեմ խոսելու երեխային հոգեբանական լուրջ սթրեսի ենթարկելու մասին, որ մի քանի օր նման «կոնսլագերում» նստելուց հետո երեխաները հրաժարելու են դպրոց գնալ ու ծնողն իրեն դահիճ է զգալու՝ սեփական երեխային նման կտտանքների ենթարկելու համար: Չեմ խոսելու նաև այն երեխաների մասով, ովքեր տարբեր շնչառական ու սրտային խնդիրներ ունեն։ Չգիտեմ՝ հարցս ո՞ւմ եմ ուղղում, բայց դուք իսկապե՞ս հավատում եք, որ փակ դասասենյակում, ժամերով, դիմակը դեմքին անշարժ նստած, էդ սենյակի ծանրացած օդը շնչող ու դասասենյակում պատանդ պահվող երեխաներով միջավայրը կորոնավիրուսից լավագույն պաշտպանությունն է՞։ Բազմաթիվ բժիշկների հետ եմ խոսել՝ նման միջավայրը հենց տարատեսակ վարակների ակտիվ օջախ է։ Լավ, դուք ինադո՞ւ եք անում էս ամենը: Ուզում եմ հավատալ, որ պարզապես անգիտությունից է և հատուկ դիտավորություն չկա։ Բայց, չգիտես՝ ինչու, ինձ երբեմն թվում է, թե հատուկ դիտավորությամբ եք անում. սենց էլի, էքսպերիմենտ եք դրել, թե մարդկանց նյարդերը ինչքա՞ն կդիմանան: Քաղաքացու նյարդերի դիմադրողականության չափն եք ուզում որոշել ու ինչ ուզում՝ անում եք: Էլի չգիտեմ՝ ո՞ւմ եմ դիմում, բայց այլ լուծումներ գտեք, լուծում չե՞ք գտնում, շարունակեք հեռավար ուսուցումը մինչև համավարակի ռիսկայնության չեզոքացումը: Մի՛ արեք, պարզապես մի՛ արեք: Ժողովրդի համբերության ամպլիտուդն այլ տեղերում չափեք: Հանգիստ թողեք երեխաներին»: |

Եղանակն առաջիկայում (լուսանկար)
7307:06
«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
12303:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
170Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
207Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
165Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
366Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
311Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
366Երեկ, 20:52
