Փաշինյանն աշխատանքից ազատել է իր թիկնապահին՝ հայտնի «ռյուկզակ բռնողին». «Հրապարակ»
![]() 853 Շաբաթ, 22 օգոստոսի, 2020 թ., 09:10 «Հրապարակ»-ը գրում է. «Մենք մեկ շաբաթ առաջ գրել էինք, որ Նիկոլ Փաշինյանն անսպասելիորեն աշխատանքից ազատել է իր և կնոջ թիկնազորի մեծ խումբ աշխատակիցների և վարորդների։ Մեր տեղեկություններով, ազատվողների թվում է եղել նաև վարչապետի թիկնապահ, լեյտենանտ Ղազար Ղազարյանը՝ հայտնի «ռյուկզակ բռնողը»։ Հիշեցնենք, որ նա ապրիլյան քայլերթերի ժամանակ և դրանից հետո էլ տևական ժամանակ կրում էր վարչապետի ուսապարկը, որի մասին լեգենդներ էին պտտվում։ Գեղարքունիքի մարզ կատարած վերջին այցերի ժամանակ արդեն Ղազարը Փաշինյանի հետ չէր, նախկինում նա բոլոր կադրերում երևում էր Փաշինյանի թիկունքում։ Տեղեկությունը փորձեցինք ճշտել վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանից։ «Նման հարցերով զանգեք համապատասխան պատասխանատու մարմին, դա ՊՊԾ-ն է, զանգահարեք իրենց, ես տեղյակ չեմ, նման հարցերով ես չեմ զբաղվում»,- պատասխանեց նա»։ Մանրամասները՝ թերթի համարում: |

«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
2923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
9423:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
3723:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
16922:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
12721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
14221:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
14021:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
13621:18
