«Այդ ընթացքում գործված հակապետական հանցանքները ստվեր նետեցին Հայաստանի անկախության վրա». Արմեն Աղայան
![]() 318 Կիրակի, 23 օգոստոսի, 2020 թ., 21:45 Քաղաքագետ Արմեն Աղայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «30 տարի առաջ վերականգնվեց Հայաստանի պետական անկախությունը։ Այո՛, դա տեղի ունեցավ 1990թ. հենց այս օրը՝ օգոստոսի 23-ին, այլ ոչ թե մեկ տարի անց՝ սեպտեմբերի 21-ին՝ պուտչից հետո այլևս անիմաստ դարձած հանրաքվեի միջոցով։ Եվ այո՛, դա 1918-ին՝ մայիսյան հերոսամարտերի արդյունքում գոյացած, այնուհետև գրավված և խորհրդայնացված Հայաստանի Հանրապետության վերականգնումն էր, այլ ոչ թե մի նոր պետության ստեղծում։ Շնորհավոր Հայ ազգի և Հայաստանի քաղաքացիների տոնը։ Կրկնակի շնորհավոր նրանց, ովքեր գիտակցում են այս հոբելյանի պատմական ողջ նշանակությունը և այն չեն նսեմացնում՝ համարելով ինչ-որ գործընթացի սկիզբ։ Դա սկիզբ չէր, այլ հանգուցալուծումն այն ինքնիշխան շարժման, որը Հայ ժողովուրդն սկսել էր 1988թ. փետրվարից, որի ընթացքում արդեն հասցրել էր վերացնել Մոսկվայի որոշումների գերակայությունը Հայաստանում, իրավաբանորեն միավորել էր Արցախը և ընտրել էր ոչ համայնավարական կառավարություն։ Որպես անկախ պետություն՝ Հայաստանը ուղղակի հրաժարվեց մասնակցել ԽՍՀՄ պայմանագրի երկարաձգման հանրաքվեին և սկսեց սեփական բանակը ձևավորել։ Ցավոք ՀՀՇ-ի դավաճան կառավարումը և այդ ընթացքում գործված հակապետական հանցանքները, ինչպես օրինակ, վաղուց միացած Արցախը նորից օտարելու դավադիր ու շարունակվող փորձերը, մեծ ստվեր նետեցին Հայաստանի անկախության պատմական փաստի վրա։ Սակայն վստահ ենք, որ առաջին իսկ՝ էությամբ ազգային կառավարությունն առանց դժվարության կսրբագրի դրանք և անկախության հռչակագիրը կիրագործվի իր բոլոր կետերով»։ |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
