«Սերժ Սարգսյանը բանակցել է, որ 5 շրջանները հանձնում ենք, հետո 2 շրջան, հետո մի միջանցք». Լյովա Եղիազարյան

«Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սերժ Սարգսյանի խայտառակ ասուլիսից հետո հանրապետական պատգամավորները, իրենց ջահել-ջուհուլները, վարձու քաղաքական գործիչներն ու քաղաքագետները դեռ ճամարտակում են Արցախի մասին:
Այդ անելու փոխարեն փորձեք ընդամենը պատասխանել
Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար, գեներալ Սամվել Բաբայանի երեկ արված հայտարարությանը. իր ձեռքի տակ կան փաստաթղթեր, որոնցով Սերժ Սարգսյանը բանակցել է, որտեղ շատ պարզ ու հստակ նշված է, որ 5 շրջանները հանձնում ենք, հետո 2 շրջան, հետո մի միջանցք, և որտեղ Ղարաբաղի կարգավորումը չի երևում, և զորքեր են մտցնում ապահովելու համար:
Նշված հայտարարությունն անելուց հետո Սամվել Բաբայանը հռետորական հարց է տվել, թե սա զիջում է, թե
ոչ, դավաճանություն է, թե ոչ:
Նա միաժամանակ նշել է, որ Ապրիլյանի ժամանակ հանձնվել է 21 դիրք, որոնցից մի քանիսը ունեն կարևոր նշանակություն, որը ժխտում էր Սերժ Սարգսյանը:
Դե ձեզ տեսնեմ»:

Իսրայելը Գազայում ոչնչացրել է երկու պաղեստինցի հրամանատարի
520:00
«Պահանջում եմ հայց ներկայացնել ընդդեմ Փաշինյանի, ով փորձում է արատավորել ընտրողի համբավը»․ Լևոն Ջավախյան
819:54
Թենիսի Հայաստանի հավաքականը 3։0 հաշվով հաղթեց Ադրբեջանի հավաքականին
3219:24
Ոստիկանությունը առգրավել է Տիգրան Արզաքանցյանի զենքերը
4619:18
Դավիթ Ղազինյանը ձերբակալվեց
5118:54
«Սրանք բոլորը ստախոս են». Միքայել Աջապահյան
5518:42
«Ամոթ եմ զգում ՀՀ-ի համար, որ այսօր բոլոր եպիսկոպոսների հանդեպ քրեական հետապնդումներ են». Միքայել Աջապահյան
5718:36
«Իմ ամբողջ կյանքը եղել է նվիրում Հայաստանի Հանրապետությանը». Միքայել Աջապահյան (տեսանյութ)
4618:24