ԱԱԾ-ն Փաշինյանի սեղանին է դրել Թորոսյանի ֆեյսբուքյան նամակագրությունը. «Անտիֆեյք»
![]() 716 Երեքշաբթի, 25 օգոստոսի, 2020 թ., 21:25 AntiFake.am-ին նոր տեղեկություններ են հայտնի դարձել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև առաջացած հակամարտությունից։ Աղբյուրը հայտնում է, որ ամբողջ խնդիրը սկսվել է նրանից, որ Ազգային անվտանգության ծառայությունը կոտրել է Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան էջը և բացահայտել նրա նամակագրությունը իր ընկերների հետ, որտեղ Թորոսյանը ամենավերջին ձևով հայհոյել է ու քննադատել Նիկոլ Փաշինյանին։ «Տիրություն արեք ձեր հիվանդին» արտահայտությունը, որի մասին արդեն իսկ գրվել է մամուլում, ըստ մեր ունեցած տեղեկությունների, Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան նամակագրությունից հատված է իր ընկերոջ՝ Երևանի կարանտինային վայրերի ղեկավար նշանակված Նարեկ Վանեսյանի հետ։ ԱԱԾ-ի ձեռքում հայտնված նամակագրություններն են հենց պատճառ դարձել, որ Թորոսյանն ապաակտիվացնի իր ֆեյսբուքյան էջերը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Արսեն Թորոսյանի և Նիկոլ Փաշինյանի միջև հանդիպում տեղի չի ունեցել։ ԱԱԾ-ն Արսեն Թորոսյանի՝ իր ընկերների հետ ունեցած ֆեյսբուքյան էջերի նամակագրությունները դրել է Նիկոլ Փաշինյանի սեղանին, ինչը սաստիկ զայրացրել է վարչապետին։ Վերջինս այդ մասին խոսել է օրերս տեղի ունեցած «ՔՊ» կուսակցության հավաքի ժամանակ։ Փաշինյանը զայրույթից որոշում է կայացրել արձակուրդի ուղարկել Թորոսյանին՝ այլևս չվերադառնալու պայմանով։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանն այսքանով չի բավարարվել և հրահանգել է քրեական գործ հարուցել Արսեն Թորոսյանի դեմ՝ կորոնավիրուսային համաճարակի դեմ պայքարի տապալման և ֆինանսական չարաշահումների համար, սակայն Արսեն Թորոսյանն էլ իր հերթին ի պատասխան Նիկոլ Փաշինյանի՝ քրեական գործ հարուցելու սպառնալիքների, իր ընկերների հետ խոսակցություններում ասել է, որ իր ձեռքի տակ այնպիսի ձայնագրություններ ունի Նիկոլ Փաշինյանից, որոնցով ապացուցվում է, որ COVID-ի այս խայտառակ վիճակը Փաշինյանը չի կարող բարդել իր վրա, և եթե քրեական հետապնդումներ սկսեն իր դեմ, ինքն էլ այդ ձայնագրությունները կհրապարակի. հարց է, թե այդ ժամանակ ով ավելի շատ կտուժի՝ ինքը՝ իրավական առումո՞վ, թե՞ Փաշինյանը՝ քաղաքական առումով։ Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
