«Չարակամները տեղյակ չեն համաշխարհային պատմությունից». Ավետիք Իշխանյան
![]() 335 Չորեքշաբթի, 26 օգոստոսի, 2020 թ., 19:45 «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արձակուրդ՝ հանուն հաղթանակի ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գնում է արձակուրդ։ Իհարկե, այստեղ չկա որևէ ատառոց երևույթ և զարմանալի է տարբեր գործիչների կասկածները, թե իբր հակասություններ են առաջացել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արսեն Թորոսյանի միջև, հատկապես, եթե հաշվի առնենք նախարարի բարձր պրոֆեսիոնալիզմը, նվիրվածությունը ոչ միայն իր մասնագիտությանը, այլև իր հարազատ հայ ժողովրդի առջև։ Համոզված եմ, որ մեր ժողովրդի բախտն ուղղակի բերել է, որ համաշխարհային համաճարակի ժամանակ Աստված մեզ ուղարկեց հենց Արսեն Թորոսյանին։ Մի պահ պատկերացրեք, որ համաճարակի ժամանակ մեր նախարարը լիներ, թեկուզ մասնագիտությամբ բժիշկ, մեծ փորձառություն ունեցող այլ անձ։ Միայն այս երևակայական պատկերացումից սարսափում եմ։ Չէ՞ որ, Արսեն Թորոսյանի հմուտ, կազմակերպչական բարձր հատկությունների շնորհիվ, մենք ունեցանք նվազագույն կորուստներ, ի տարբերություն մեր ոչ միայն անմիջական հարևանների, այլև ողջ աշխարհի համեմատությամբ։ Իհարկե, համավարակը դեռ չի ավարտվել և շատ, այսպես կոչված ընդդիմադիրներ չարախնդում են, թե այս պայմաններում ինչպե՞ս է լքում դիրքը նախարարը։ Ուղղակի չարակամները տեղյակ չեն համաշխարհային պատմությունից։ Այսպես, պատերազմների ամենաթունդ ընթացքում, ֆիզիկապես և բարոյապես հոգնածության պատճառներով արձակուրդ են գնացել ծովակալ Նելսոնը, ֆելդմարշալ Կուտուզովը, մարշալ Ժուկովը և այլոք։ Արձակուրդից վերադառնալուց հետո, վերոնշյալ ռազմական գործիչներն էլ ավելի նվիրվածությամբ են ծառայել հայրենիքին և հասել վերջնական հաղթանակի։ Այնպես որ, Արսեն Թորոսյանի արձակուրդից վերադառնալուց կարճ ժամանակ անց Հայաստանը կլինի աշխարհում առաջին երկիրը, ուր արմատախիլ արված կլինի համաճարակը»։ |

«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
2923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
9423:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
3723:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
16922:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
12721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
14221:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
14021:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
13621:18
